Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

Բաց նամակ. ի պաշտպանություն Հայաստանում ժողովրդավարության հարկավոր է խափանել ժողովրդավարության դեմ ոտնձգությունները

Բաց նամակ. ի պաշտպանություն Հայաստանում ժողովրդավարության հարկավոր է խափանել ժողովրդավարության դեմ ոտնձգությունները

Հայաստանում որոշակի խմբեր վերջին տարիներին բռնության շարունակական և ակտիվ քարոզ են իրականացնում։ Այդ խմբերի կողմից բռնության քարոզն ուղեկցվում է իրենց կարծիքը չկիսող կամ իրենց գործողություններին չմասնակցող մարդկանց հանդեպ բռնություններով և հարձակումներով։ Այդ հարձակումները զուգորդվում են ատելության խոսքով, արժանապատվությունը նվաստացնող և թշնամանք հրահրող արտահայտություններով հանրային կյանքի տարբեր տիրույթներում` առցանց քննարկումներից մինչև փողոցային ակցիաներ։ Հարկավոր է օրինական մեխանիզմներով դադարեցնել քաղաքացիների նկատմամբ բռնությունն ու ահաբեկումները, որոնցով արժեզրկվում են հենց ժողովրդավարական ինստիտուտներն ու մարդու իրավունքները։

Խոսքային և ֆիզիկական բռնություն սերմանող գործողությունները մարտահրավեր են իրավապահ համակարգի դեմ։ Բռնություն և բռնության քարոզ տարածող մարդիկ ու խմբերը նպատակ ունեն սերմանել վախ և անվստահություն պետական ինստիտուտների և ժողովրդավարության հանդեպ։

Մենք խիստ մտահոգիչ ենք համարում հանրային կյանքում խնդիրներ լուծելու նպակատով բռնությունը որպես միջոց կայացնելու զարգացումները։ Հաշվի առնելով այդ արատավոր պրակտիկան, ՀՀ տարբեր քաղաքներում, տարբեր տարիքի քաղաքացիների, ներառյալ՝ թոշակառուների վրա ֆիզիկական հարձակումներն ու բռնության կոչերը, ՀՀ իշխանություններից, իրավապահ մարմիններից պահանջում ենք․

– Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանել ագրեսիայից, ատելությունից և խուլիգանական հարձակումներից,

– Խոսքի ազատության պաշտպանության քողի ներքո անպատիժ չթողնել ատելության խոսքը,

– Բռնության ամեն դեպքով գտնել մեղավորներին և պատասխանատվության ենթարկել,

– Վերացնել բռնության դեպքերի շարունակականությունը և անպատժելիությունը,

– Հաշվետվություն ներկայացնել հանրությանը քննության արդյունքների մասին, թե ովքեր էին բռնություն հրահրողները և ինչ պատասխանատվության են ենթարկվել իրենց հակաիրավական գործողությունների համար,
– Իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ և արդյունավետ պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ։

Պետության ժողովրդավարական կառավարման պատասխանատվությունը ստանձնած և օրինական կերպով ընտրված իշխանությունը պարտավոր է անել այս հիմնարար քայլերը և ներկայացնել դրանք անելու ժամանակացույց, ճանապարհային քարտեզ, ինչպես նաև պարբերաբար զեկուցել առաջընթացի մասին։

Հայաստանի Հանրապետության գլխավոր մարտահրավերներից են հանդիսանում բռնությունը ջատագովող հակաժողովրդավարական ուժերը։ Այդ ուժերը մի քանի անգամ անթաքույց կերպով հասկացրել են, որ ցանկանում են տիրել իշխանությանը հակասահմանադրական եղանակով կամ բռնազավթել իշխանությունը և վերադարձնել 2018թ թավշյա հեղափոխությամբ պատմության գիրկն ուղարկված համակարգային կոռուպցիայով անպատժելի կառավարումը։ Մենք կոչ ենք անում քաղաքացիական առաջադեմ հասարակությանը համերաշխ լինել և համախմբվել այս մարտահրավերներին դիմագրավելու համար:

——-

• Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ,

• Արթուր Սաքունց,

• Հովհաննես Ազոյան, դերասան,

• Սևակ Կիրակոսյան, Ekam Origo նախաձեռնության հիմնադիր,

• Արեն Նահապետյան, հասարակական ակտիվիստ,

• Արտակ Ադամ, «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ,

• Տաթև Սեկոյան,

• Ահարոն Ռոզներ, ՀՀ քաղաքացի,

• Արայիկ Բեյբության, թարգմանիչ-լեզվաբան,

• Մերի Ավետիսյան,

• Շուշանիկ Սահակյան,

• Սոնա Պետրոսյան, փիլիսոփա,

• Ասյա Պողոսյան,

• Գայանե Աղաքարյան, բանասեր, Արթիկի համայնքապետարանի աշխատակից, մշակույթի և գրադարանային ոլորտի պատասխանատու,

• Եպրաքսիա Շիքարյան, մանկավարժ,

• Հասմիկ Հովհաննիսյան, մանկավարժ,

• Արես Ալոյան, ՀՀ քաղաքացի,

• Ռաիսա Ռուբենի Մելքոնյան, ձեռներեց, հարկատու, ՀՀ քաղաքացի,

• Գոհար Փիլիպոսյան, Mitk.am լրատվական կայքի լրագրող

• Լիլիթ Ավետիսյան, ՀՀ քաղաքացի,

• Իշխան Վերդյան, ՀՀ քաղաքացի,

• Էդգար Բաբայան,

• Սուսան Գրիգորյան, տնային տնտեսուհի,

• Հրայր Մանուկյան, ՀՀ քաղաքացի,

• Անի Մարկոսյան, ուսանող,

• Ալվարդ Գրիգորյան, գործարար,

• Անդրանիկ Սարգսյան, մոդելավորող

, Ջեմմա Գոգորյան, թոշակառու,

• Արթուր Ղազարյան, դեղագործ,

• Գագիկ Գևորգյան, ինժեներ,

• Սրբուհի Թորոսյան, ՀՀ քաղաքացի,

• Ռոմիկ Դանիալ։

————————–

ՀԳ. Բաց նամակին միանալ ցանկացողները կարող են թողնել + մեկնաբանությունների դաշտում կամ գրել էջին։

#Հանուն_ժողովրդավարության

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում