Բացահայտվել է ադրբեջանական քարոզչության հերթական կեղծիքը։ Ադրբեջանական քարոզչամեքենայի առաջատար հարթակներից մեկը Caliber ալիքը հրապարակել է տեսանյութ, թե իբր իրենց լրագրողին հաջողվել է Հայաստանում դիվերսիա կատարել և նկարահանումներ իրականացնել։
Իրականությունը սակայն այն է, որ հիշյալ տեսանյութը ընդամենը համացանցից ներբեռնված է և ունի 5 տարվա վաղեմություն։ Մի քանի տարի համացանցում բաց հասանելիություն ունեցող տեսանյութը ներկայացնել որպես ադրբեջանցու հերոսություն, ում հաջողվել է անարգել մուտք գործել Հայաստան և նկարահանումներ իրականացնել, ընդամենը փաստում է ադրբեջանական քարոզչության էժանագին և խղճուկ վիճակի մասին։ Caliber-ի տեղադրած տեսանյութը նույնությամբ կրկնօրինակն է 2017թ-ից Յութուբում առկա տեսանյութի, որը արված է Հայաստանում ճամփորդող բլոգերներից մեկի կողմից։
Եթե նման էժանագին քարոզչությամ փորձ է կատարվում ազդել հայաստանյան հանրության վրա, ապա դա կեղծիքի բացահայտվելուց հետո վստահաբար չի հաջողվել, իսկ եթե նմանօրինակ դեղին մամուլի հրապարակումով փորձում են Ադրբեջանում հերոսական համաբավ ստեղծել, ապա միանշանակ է, որ հիշյալ ալիքի ֆինանսավորողները մտածելու բան ունեն։