Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի բնորոշմամբ՝ այս օրերին Երևանի փողոցներում մենք գործ ունենք ազգայնամոլության հետ: Բաբայանը կասկածում է, որ իշխանափոխության խնդիր է դրված․ «Խնդիր է դրված կրակը չմարել, թույլ տալ իշխանությունը իրականացնի ամբողջ փաթեթը»:
Մեր բանախոսը, սակայն չբացառեց բռնությունը, նույնիսկ կոշտ բռնությունը, նշելով, որ այն ուժերը, որոնք ներգրավված են այս շարժման մեջ դրա հարուստ փորձը ունեն: Անդրադառնալով Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությանը, որ սա 88-ից հետո երկրորդ համաժողովրդական շարժումն է, Բաբայանը նշեց․ «88-ի շարժման հետ ոչ մի շարժում չպետք է համեմատել, անգամ 2018-ը․ դա ազգային շարժում էր»: