Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

Ինչ է առաջարկում Իրանը Հայաստանին. թուրքմենական գազի «վերադարձը»

Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է սվոփ տարբերակով թուրքմենական գազը տեղափոխել Հայաստան: «Թուրքմենստանից Հայաստան գազի փոխադրման շուրջ բանակցությունները սկսվել են, և մենք շուտով այդ առումով լավ արդյունքների կհասնենք երկրի գազային ցանցի բարձր թողունակության շնորհիվ», Հայաստանի տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի հետ Իրանում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է իրանցի նախարարը: Հայտնի է, որ սվոփ տարբերակը ենթադրում է թուրքմենական գազի առաքում Իրան, իսկ այդ ծավալի դիմաց էլ իրանական գազի առաքում Հայաստան, քանի որ բացակայում է ուղիղ տարանցման համար անհրաժեշտ խողովակաշարը: Թուրքմենական գազը սվոփ տարբերակով Իրանի միջոցով Հայաստան առաքելու թեման նոր չէ: Այդ հարցը քննարկվեց դեռևս 2017 թվականին՝ Հայաստանում Կարեն Կարապետյանի կառավարության շրջանում:

Այդ շրջանում եղավ նաև Կարեն Կարապետյանի այց Թուրքմենիա, ինչպես նաև Թուրքմենիայի նախագահի այց Հայաստան: Ավելին, Հայաստանում Սերժ Սարգսյանի հետ նրա հանդիպումից հետո Սարգսյանը հայտարարեց, թե ուրախ է, որ Թուրքմենստանի նախագահ՝ այն ժամանակ Բեդիմուհամեդովը խոսում է երկկողմ գործակցության շրջանակում միլիարդավոր դոլարների ծրագրեր իրականացնելու մասին: Թե ինչ էին ենթադրում այդ ծրագրերը, պարզ չէ, սակայն այդ շրջանում խոսվում էր թուրքմենական գազի սվոփ փոխադրման մասին, ինչը սակայն բախվում էր Թոււրքմենիային Իրանի ունեցած խնդիրների հետ: Համենայնդեպս, Հայաստանի էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ իրանական պարտքի հանգամանքը բարդացնում է սվոփ տարանցումը: Իհարկե Հայաստանը հայտարարում էր նաև այդ պարտքի հարցում իր օժանդակության մասին՝ Թուրքմենիային ապրանքային տարբերակով վճարելու ձևով, սակայն, այսպես, թե այնպես, բայց բանակցությունը կարծես թե չունեցավ արդյունք:

Իհարկե մեղմ ասած հավանական է, որ բուն խնդիրը գործնականում ոչ թե իրանական պարտքն էր Թուրքմենիային, այլ քաղաքականությունը և մասնավորապես Ռուսաստանը, «Գազպրոմի» հետ 2013  թվականին Հայաստանի կնքած պայմանագիրը, որով ռուսական ընկերությունը Հայաստանում ձեռք է բերում գրեթե մենիշխան դիրքեր և Հայաստանը ստանձնում է մի շարք պարտավորություններ: Ի՞նչ է փոխվել թե ֆինանսա-տնտեսական, թե քաղաքական առումով, որ Հայաստանն ու Իրանը վերստին անդրադառնում են սվոփով թուրքմենական գազի հարցին, թե՞ դա Իրանի առաջարկն է, որը ենթադրում է Երևանին արված նաև քաղաքական առաջարկներ և ըստ էության դրանց փաթեթի մեջ է, որով Թեհրանը փորձում է նաև իր դերակատարումն ունենալ այն աշխուժացած դիվանագիտական գործընթացներում, որ ծավալվում են հայ-ադրբեջանական խնդրի, արցախյան հարցի շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում