Saturday, 20 04 2024
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

ԱՄՆ-ն կաջակցի երկխոսությանը Վենեսուելայի ընդդիմության և իշխանության միջև

Միացյալ Նահանգների կառավարությունը փորձում է թուլացնել որոշ տնտեսական պատժամիջոցներ Վենեսուելայի նկատմամբ՝ խթանելու համար բանակցությունների վերսկսումը ԱՄՆ-ի կողմից սատարվող ընդդիմության և նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության միջև։

Սահմանափակ փոփոխությունները թույլ կտան Chevron Corp.-ին PDVSA պետական նավթային ընկերության հետ պայմանավորվել արտոնագրի հարցում, բայց չարդյունահանել և չարտահանել վենեսուելական նավթը, Associated Press-ին տեղեկացրել է ԱՄՆ երկու բարձրաստիճան պաշտոնյա։

Բացի այդ, PDVSA-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյա, Վենեսուելայի առաջին տիկնոջ զարմիկ Կառլոս Էրիկ Մալպիկա Ֆլորեսը կհանվի պատժամիջոցների ենթարկվողների ցուցակից։

Այս քայլերը հետևել են Մադուրոյի բարի կամքի դրսևորմանը մարտին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։ Տեղի է ունեցել նաև հանդիպում Կենտրոնական Ամերիկայում ԱՄՆ պաշտոնյաների և «Միասնական պլատֆորմ» հիմնական ընդդիմադիր կոալիցիայի պաշտոնական անձանց միջև՝ քննարկելու համար հետագա գործողությունները։

Տասնյակ վենեսուելացիներ, այդ թվում երկրի գլխավոր դատախազը և քրեակատարողական համակարգի ղեկավարը, ինչպես նաև 140 կազմակերպություն, այդ թվում Վենեսուելայի կենտրոնական բանկը, կմնան պատժամիջոցների տակ։ Ֆինանսների նախարարությունը կշարունակի արգելել գործառնությունները Վենեսուելայի կառավարութան եւ PDVSA-ի հետ ԱՄՆ ֆինանսական շուկաներում։

Մադուրոյին ԱՄՆ-ում ներկայացվել է դավադրության մեղադրանք, որի նպատակն է «խեղդել ԱՄՆ-ը կոկայինով» և օգտագործել թմրանյութերի առևտուրը որպես «զենք Ամերիկայի դեմ»։

Վենեսուելայի կառավարությունը հոկտեմբերին, Մադուրոյի կարևոր դաշնակցին (փողերի լվացման մեղադրանքով) ԱՄՆ-ին արտահանձնելուց հետո, դադարեցրել էր բանակցություններն ընդդիմության հետ։ Մադուրոն այն ժամանակ իր վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ բացատրել էր գործարար Ալեքս Սաաբին ազատ արձակելով, որին արտահանձնել էին աֆրիկյան Կոբո Վերդե պետությունից։

Բանակցություններն ընթանում էին Մեխիկոյում՝ նորվեգացի դիվանագետների ղեկավարությամբ։ ԱՄՆ պաշտոնական անձինք հայտարարել են, որ սպասում են բանակցությունների վերսկսմանը մի քանի շաբաթվա ընթացքում։

Կալիֆոռնիական Chevron-ը ԱՄՆ-ի վերջին խոշոր նավթային ընկերությունն է, որը բիզնես է վարում Վենեսուելայում, որտեղ առաջին անգամ ներդրումներ կատարել է 1920-ականներին։ PDVSA-ի հետ նրա չորս համատեղ ընկերությունները 2019թ. արտադրում էին օրական մոտ 200 000 բարել նավթ, բայց ԱՄՆ-ի կառավարությունը հրամայեց 2020թ. դադարեցնել արդյունահանումը, և այդ ժամանակվանից նրան թույլատրվում է կատարել միայն հիմնական աշխատանքներ հանքահորերում, որպեսզի պահպանի իր ակտիվներն ու աշխատակիցներին Վենեսուելայում։

Վերջին հինգ տարիներին ԱՄՆ-ը ֆինանսական և անձնական պատժիչ միջոցներ է կիրառում, քրեական մեղադրանքներ ներկայացնում և աջակցում գաղտնի խմբերին՝ Մադուրոյին տապալելու հույսով։

Բայց մարտին ԱՄՆ պաշտոնյաները մեկնեցին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս, որպեսզի հանդիպեն Մադուրոյի հետ այն բանից հետո, երբ ուկրաինական ճգնաժամը ստիպեց Վաշինգտոնին վերանայել իր առաջնահերթություններն ազգային անվտանգության ոլորտում։

Հանդիպումից հետո Մադուրոն ազատ արձակեց երկու ամերիկացի բանտարկյալի և խոստացավ վերսկսել բանակցություններն իր ընդդիմության հետ։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ կառավարությունը կվերանայի պատժամիջոցները բանակցությունների կոնկրետ արդյունքների հիման վրա եւ նորից կմտցնի դրանք, եթե երկխոսությունը չսկսվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում