Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը նշել է, որ չնայած աննախադեպ չափի պատժամիջոցներին Ռուսաստանի Դաշնությունը լիովին մեկուսացված չի լինի աշխարհից։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Newsweek ամսագրին տված հարցազրույցում նրա հայտարարությանը։
Նա պարզաբանել է, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը մեկուսացված լինի արևմտյան երկրներից, ապա Ռուսաստանի իշխանությունները դեռ կապեր կունենան Չինաստանի և այլոց հետ։
«Իհարկե, մենք չենք կարողանա լիովին մեկուսացնել Ռուսաստանը։ Մենք պետք է ուղիներ փնտրենք Ռուսաստանի հետ այլ ձևերով շփվելու և Ռուսաստանի հետ որոշակի բիզնես անելու համար: Բայց այն ժամանակ է պահանջում, և դա կարող է տևել նույնիսկ տասնամյակներ»,- ասել է Կարիսը: