Հայաստանի արտաքին քաղաքականությունը վարվում է այն կանոններով, որն ունեինք մինչև 2020-ը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց IHS ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
Գևորգյանի խոսքով` Հայաստանը չունի ստրատեգիական տեսլական. «Չկա տեսլական, թե ՀՀ անվտանգային քաղաքականությունը որն է, ինչպես է Հայաստանը հասնելու Արցախի հարցի լուծմանը: Որևէ փոփոխություն չկա, Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի արբանյակ»:
Մեր բանախոսը կարծում է, որ իշխանությունն ուներ երկու ընտրություն. հետաքննությունը կպարզի, որոնք էին պարտության պատճառների բույլը. «Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո իշխանությունը հրաժարական չտվեց և լեգիտիմացրեց Ադրբեջանի ագրեսիան»: