Պարզվեց` ընդդիմությունը կապ չունի այլևս այն հարյուր հազարավոր քվեի հետ, որ ստացել է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Քաղաքագետի բնորոշմամբ` 2018-ը դրամա էր, իսկ այսօր Երևանի փողոներում կրկես է. «Այս ցույցերը ցույց տվեցին ընդդիմության իրական էլեկտորատը: Սա ընդդիմության ինքնամաքրման պրոցեսն է: Ընդդիմությունը շատ լավ հասկանում է` Փաշինյանը հաղթել է ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին դաշտում: Երբևէ լեգիտիմություն չունեցած այս ընդդիմությունը ընտրողի կախվածությունը չգիտի` ինչ է»:
Ստյոպա Սաֆարյանը կարծում է,որ ընդդիմությունը շատ լավ հասկանում է` ոչ Ամերիկան, ոչ Ռուսաստանը, ոչ ԵՄ-ն Նիկոլ Փաշինյանին բաց չի թողնելու:
Հարցին, թե ինչ է լինելու ի վերջո այս շարժման հետ, արդյոք այլ քայլերի կդիմեն, Սաֆարյանը նշեց, որ նման առաջնորդներով շարժումը դատապարտված է, փողոցում մնացել է այն մասսան, որը օրավարձով է. «Իշխանությունը խաղում է այս ակցիաները ֆինանսավորողի գրպանի հետ»: