Thursday, 30 06 2022
17:20
5 միլիոն ֆունտ ստերլինգ Վրաստանին՝ Մեծ Բրիտանիայից
Ադրբեջանն ու Իրանը կարող են համատեղ վերականգնել Խուդաֆերինի կամուրջը
17:00
«Բելառուսը ստանում է Ռուսաստանից, ինչ ուզում է». Լուկաշենկո
Իսրայելի խորհրդարանը հավանություն Է տվել ինքնարձակման մասին օրենքին
16:40
Ուկրաինայի իրադարձությունները հանգեցրել են ՆԱՏՕ-ից ԵՄ-ի կախվածության աճի. El Pais
16:30
Եղանակը Հայաստանում – Հուլիսի 1, 2022
Ալբերտ Թադևոսյան. Ամեն ինչ կանենք, որ յուրաքանչյուր խաղում հաղթենք
16:11
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ-ն վաղը արտահերթ նիստ կհրավիրի․ օրակարգում Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցն է
Հայաստան-Իսրայել բարդ հարաբերությունների 30 տարին ․ Ի՞նչ սպասել նոր դեսպանների նշանակումից
15:57
Կանադան նավթի եւ գազի շուրջ բանակցություններ Է սկսել եվրոպական գործընկերների հետ
Կընտրենք, եթե ընդդիմության թեկնածուն «լկտի» չլինի․ դա իմ անձնական չափանիշն է․ Ալեն Սիմոնյան
Սերբիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պուտինի և Ալիևի բազմիմաստ «առևտրային» ակնարկները
15:30
Ռուսական ուժերը դուրս են բերվել «Զմեինի» կղզուց
ԵԱՀԿ ՄԽ միջնորդական միջազգային առաքելության պահպանում` ՌԴ-ի առաջնային դերակատարությամբ․ Արայիկ Հարությունյան
ՀՀ պետական սահմանին մի շարք պետությունների քաղաքացիներ մուտքի վիզա կստանան
Անկախ ամեն ինչից՝ Բերձորը պետք է շրջանցենք. առաջարկվող նոր ճանապարհը շատ ավելի անվտանգ է լինելու. Արայիկ Հարությունյան
15:20
ՆԱՏՕ-ում ստորագրել են դաշինքի Նորաստեղծական հիմնադրամում ներդրումների շուրջ պարտավորությունները
Ռուբինյան-Քըլըչ նոր հանդիպմանն ավելի առարկայական թեմաներ կքննարկվեն
Փաստացի հացադուլի մեջ ընկած են քրեական գործեր․ իրավապաշտպան
Գազի հետ կապված բանակցությունները շարունակվում են․ Արցախի նախագահ
14:50
Աշխաբադում ՌԴ նախագահն ու Ադրբեջանի նախագահը հանդիպում են ունեցել
Այնպիսի դավաճանական ցանց ունենք մեր երկրում, որ ընդհուպ իմ՝ կաբինետից դուրս գալն ու ԱԺ մտնելն են ադրբեջանցիներն իմանում․ Հարությունյան
14:40
Պատվիրեք Mastercard Standard և Mastercard Gold և օգտվեք արտոնյալ պայմաններով վարկային գծից
Մեր փայլուն հաղթանակը․ Հայաստանն ու Ադրբեջանը կհանդիպեն վաղը, եթե․․․
14:20
ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են տիեզերքում համագործակցության հարցերը
14:14
Եղանակը աշխարհում – Հուլիսի 1, 2022
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել ամերիկահայ բարերար Ֆլորա Գալուստյանի մահվան կապակցությամբ
Ինչպես աշխատել է պետությունը, այնպես էլ աշխատել են լրտեսները

ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել

Արցախի Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 17-ին կայացած նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, օրակարգում ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի մասին հարցերն են եղել։

«ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալի ներկայացմամբ՝ ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակի չափը հաշվարկելիս հիմք է ընդունվում մինչև 2022 թվականի հունվարի 1-ը գործող գործակիցը։

Մյուս փոփոխությունը վերաբերում է արդեն իսկ նշանակված կենսաթոշակների վերահաշվարկմանը։ Նախարարի տեղեկացմամբ ՝առաջարկվող փոփոխությամբ կսահմանվի, որ նշանակված կենսաթոշակները վերահաշվարկվում են միայն այն դեպքերում, երբ փոխվում է կենսաթոշակի հաշվարկման բանաձևում կիրառվող՝ հիմնական կենսաթոշակի չափը կամ մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը։ Այսինքն՝ 2022 թվականի հունվարի 1-ից իրականացված աշխատավարձերի բարձրացումները չեն ազդի մինչև այդ պահը նշանակված կենսաթոշակների չափերի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին, և այն դրական եզրակացությամբ ներկայացվելու է ԱԺ հերթական նիստի քննարկմանը։

««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։

Նշվում է, որ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ նախագիծը լրամշակման նպատակով հետ է ուղարկվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում