Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

ՀՀ ՄԻՊ աշխատակազմը ներկայացրել է ոստիկանության բաժիններ այցերի արդյունքում արձանգրած խախտումները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը մայիսի 17-ին այց են իրականացրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի թվով 7 բաժիններ, ինչպես նաև Արարատի մարզի Մասիս քաղաքի և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բաժիններ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

«Արձանագրվել են հետևյալ խախտումները.

Իրականացված այցերի և ԶԼՄ հրապարակումների մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ այսօր առավել քան նախորդ օրերին շատ են եղել դեպքերը, երբ ոստիկանի կողմից անձին վարչական ձերբակալման ենթարկելը եղել է ակնհայտ ոչ համաչափ ուժի կիրառմամբ, գրանցվել է անձանց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնելու մի քանի դեպք։

Ըստ առանձնազրույցի ընթացքում հայտնված տեղեկությունների՝ ոստիկանների կողմից մարմանական վնասվածք հասցնելը, քաշքշելը իրականացվել է նաև ոստիկանական մեքենայում կամ ոստիկանության բաժնի դիմաց՝ անձին արգելանքի վերցնելու անհրաժեշտությամբ չպայմանավորված։

Ըստ քաղաքացիների հայտնած տեղեկությունների, եղել են նաև ոստիկանների կողմից հայհոյելու, անհարկի քաշքշելու, անձանց անպատվելու և անձի ինքնասիրությունը ոտնահարող այլ արարքներ։ Պաշտպանը ոստիկանության ծառայողներին զգուշացնում է ՝ գործել բացառապես օրինականության շրջանակում, պահպանել բերման ենթարկելիս ուժի համաչափության՝ անհրաժեշտ նվազագույնի սկզբունքը, որևէ պարագայում անձի ինքնասիրությունը ոտնահարող կամ նսեմացնող գործողությունների չդիմել, քանի որ դրանք ստանալու են համարժեք իրավական գնահատական։

ԶԼՄ հրապարակումների մշտադիտարկումները բացահայտել են նաև ոստիկանության ծառայողների նկատմամբ հավաքների մասնակիցների կողմից վիրավորանքի, արժանապատվությունն ու ծառայությունը նսեմացնելուն միտված արարքներ։

Մշտադիտարկումն արձանագրել է նաև մի շարք դեպքեր, երբ հավաքին չմասնակցող անձանց հետ հավաքի մասնակիցները ներքաշվել են անպատշաճ ու սադրիչ խոսակցությունների, հայհոյանքների ու վիրավորական գործելակերպի մեջ, կանխամտածված վնասվածքներ են հասցրել հավաքին չմասնակցող անձանց պատկանող տրանսպորտային միջոցներին։

Արձանագրվել են նաև հավաքին չմասնակցող անձանց կողմից անհանդուրժողականության դեպքեր։ Սա ծայրահեղ վտանգավոր ու դատապարտելի գործելակերպ է։ Հավաքի մասնակիցներն ու կազմակերպիչները պարտավոր են առավելագույն ջանքերը ներդնել այլ անձանց իրավունքների իրացման խոչընդոտներն ու առօրյա կյանքին պատճառվող անհարմարությունները նվազագույնի հասցնելու և բռնությունը կանխարգելելու համար։

Ոստիկանության Աշտարակի բաժնում լրացված չի եղել «Ոստիկանության ստորաբաժանում բերված անձանց հաշվառման մատյանը», այսինքն՝ այցի ժամանակ բաժնում գտնվել են թվով 12 անձինք, մինչդեռ՝ վերջիններիս վերաբերյալ որևէ տվյալ այդ մատյանում լրացված չի եղել։

Ոստիկանության գրեթե բոլոր բաժիններում համատարած բնույթ է կրել ոստիկանի օրինական պահանջը կատարելուց հետո բերման ենթարկելու, ոստիկանության կողմից ընդհանրապես պահանջ ներկայացված չլինելու կամ պահանջը ներկայացնելուց հետո դրա կատարման համար ողջամիտ ժամկետ չտրամադրելու դեպքերը, որոնք, ի սկզբանե վարչական ձերբակալումը դարձնում են ոչ իրավաչափ, ուստի, նման գործելակերպը անթույլատրելի է։
Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ անձի լռելու իրավունքից օգտվելու դեպքում ոստիկանության ծառայողների կողմից հնչել է սպառնալիք ոստիկանության բաժնում ավելի քան 24 ժամ պահելու կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Նման դեպքերը հատկապես շատ են եղել Ոստիկանության Նոր Նորքի և Մասիս քաղաքի բաժիններում։

Նման արարքը հատկապես անթույլատրելի և դատապարտելի է, երբ իրականացվում է ոստիկանության բաժնի պետի կամ այլ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից կամ վերջինիս լուռ համաձայնությամբ։ Ոստիկանության ծառայողը պարտավոր է հարգել անձի լռելու իրավունքը և որևէ պարագայում այդ իրավունքից հրաժարվելուն պարտադրելը օրինական կամ արդարացված չի կարող լինել։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում արձանագրվել է անձին 3 ժամի փոխարեն ավելի քան 4 ժամ 40 րոպե ապօրինի ազատությունից զրկելու դեպք։ Եվ միայն Պաշտպանի արագ արձագանքման խմբերի միջամտության արդյունքում է անձն անհապաղ ազատ արձակվել։

Պաշտպանը կրկին արձանագրում է, վարչական ձերբակալման շրջանակում 3 ժամից ավելի պահման ցանկացած դեպք ապօրինի է, և պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի։

Ըստ քաղաքացիների հայտնած տեղեկությունների, շատ դեպքերում հրմշտոց կամ միջադեպ ստեղծելուն հրահրել են ոստիկանության ծառայողները, ընդ որում նույն խնդիրը բարձրացվել է տարբեր ոստիկանության բաժիններում բերման ենթարկված քաղաքացիների կողմից։

Վերջիններս հատկապես դժգոհել են կարմիր բերետ կրող ոստիկանների գործողությունների ակնհայտ կոպտությունից, կիրառված ուժի անհամաչափությունից, անհարգալից լինելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պաշտպանը հիշեցրել է, որ Ոստիկանության ծառայողը պետք է գործի բացառապես ոստիկանի կարգավիճակից բխող սահմանափակումների շրջանակում, մասնավոր վեճերի կամ իր կարգավիճակից չբխող խոսակցություններ չնախաձեռնի կամ դրանց մասնակից չդառնա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում