Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները պատրաստ է քննարկել Ռուսաստանի ԿԲ արտարժութային ակտիվների բռնագրավման առաջարկները և այդ միջոցների ուղղումը Ուկրաինայի վերականգնմանը։ «Քաղաքական իմաստով ես բաց եմ Ռուսաստանի Կենտրոնական բանկի արտաքին ակտիվները բռնագրավելու գաղափարի համար: Մենք արդեն այդ քննարկումներն ենք անցկացնում G7-ում և ԵՄ-ում»,- ասել է նա՝ գերմանական Handelsblatt, ֆրանսիական Les Échos, իսպանական El Mundo և իտալական Corriere della Sera թերթերին տված հարցազրույցում։
Լինդների խոսքով՝ ռուսաստանցի ֆիզիկական անձանց սառեցված ակտիվների դեպքում անհրաժեշտ է ուսումնասիրել օրենքով թույլատրված հնարավորությունները։ «Մենք պետք է հարգենք օրենքի գերակայությունը, նույնիսկ, երբ գործ ունենք ռուս օլիգարխների հետ»,- ընդգծել է նա՝ իր նախագահությամբ G7-ի ֆինանսների նախարարների հանդիպմանն ընդառաջ տված հարցազրույցում։