Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Մոսկվայում հույս ունեն, որ «3+3»-ի երկրորդ նիստը տեղի կունենա հունիսի վերջին

«3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երկրորդ նիստը նախապատրաստման փուլում է: Այդ մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:

«Հույս ունենք երկրորդ նիստը անցկացնել առաջին կիսամյակի վերջին», – հավելել է փոխնախարարը:

Ռուդենկոյի խոսքով՝ 2021 թ. դեկտեմբերին «3+3» ձևաչափով հիմնված տարածաշրջանային խորհրդակցական այդ հարթակը՝ «Ադրբեջան, Հայաստան, Վրաստան՝ գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա», պահանջված և հեռանկարային մեխանիզմ է, որը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների փոխգործակցության զարգացմանը:

«Տարածաշրջանի բոլոր երկրներին այս գործընթացի մեջ ներգրավելը բարենպաստ պայմաններ է ստեղծում երկխոսություն ձևավորելու, օրինակ, Երևանի և Բաքվի, Երևանի և Անկարայի միջև առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, ինովացիոն տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների արդիականացման ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրագործման միջոցով: Հարավկովկասյան երկրների և նրանց հարևանների միջև համագործակցության հավելյալ հնարավորությունները կապված են տարածաշրջանի տարանցիկ ներուժի բացահայտման, նոր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի գործում համագործակցության հետ», – մեկնաբանել է Անդրեյ Ռուդենկոն:

Հարավային Կովկասի հարցերով Տարածաշրջանային խորհրդակցական «3+3» հարթակի առաջին նիստը տեղի է ունեցել 2021 թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ա. Ռուդենկոյի, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խ. Խալաֆովի, Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վ. Գևորգյանի, Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Ս. Օնալի և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Ա. Հագիգիանի համանախագահությամբ: Վրաստանի ներկայացուցիչները, չնայած որ հրավիրված են եղել, բայց չեն մասնակցել հանդիպմանը: Վրաստանը պաշտոնապես հայտարարել է, որ չի մասնակցելու «3+3»-ի աշխատանքներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում