Վաղ առավոտից Երևանի տարբեր փողոցներում «Դիմադրության» շարժումը իրականացրել է անհնազանդության ակցիաներ, որոնց ընթացքում մայրաքաղաքի տարբեր հատվածներում փողոցներ են փակվել: Ընդդիմությունը ժամը 11:30-ից դադարեցրել է անհնազանդության ակցիաները և ժամը 19:00-ին հանրահավաք հրավիրել Ֆրանսիայի հրապարակում: «Դիմադրության» շարժման կողմից իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 414 քաղաքացի: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հետ:
Այսօր պաշտպանի գրասենյակը արձանագրել է մի շարք խախտումներ:
Պաշտպանի խոսքով՝ բռնությունը պետք է դատապարտել առանց «բայց»-երի, կոլեկտիվ հանրային մոտեցում պետք է ձևավորվի: