Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Ինչն է հետաձգել հայ-ադրբեջանական մոսկովյան հանդիպումը. Իրանում և դրա շուրջ «ջերմացող» իրավիճակ

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտնել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը Մոսկվայում տեղի կունենա այս ամսվա ընթացքում: Այս տեղեկությունը ուշագրավ է նախ և առաջ նրանով, որ օրերս ազդարարվել էր մայիսի 16-17-ին այդպիսի հանդիպման մասին: Այդ մասին ասել էր նաև Հայաստանի արտգործնախարար Արրարատ Միրզոյանը, Դուշանբեում ԱՊՀ արտգործնախարարների հավաքի շրջանակում ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ հանդիպմանը: Ավելին, Միրզոյանը նշել էր նաև սահմանազատման և սահմանագծման հարցերի շրջանակում երկկողմ առաջին հանդիպման հնարավորության մասին:

Փաստորեն, մայիսի 16-17-ի մոսկովյան հանդիպումը կամ հանդիպումները առնվազն հետաձգվում են: Պետք է նկատել, որ գործընթացը այդ իմաստով հետաձգվում է հերթական անգամ, այդ կերպ վկայելով, որ քննարկվող օրակարգային հարցերում կա դիրքորոշումների շոշափելի իրարամերժություն: Ընդ որում, խոսքը թերևս միայն կողմերի դիրքորոշումների մասին չէ, այլ նաև միջնորդական դերակատարությամբ շահագրգռված խաղացողների: Ավելին, չի բացառվում, որ բուն ձգձգումների պատճառը հենց այդտեղ է, ընդ որում ոչ միայն միջնորդների միջև, այլ նաև որևէ միջնորդ խաղացողի և Ադրբեջանի, կամ որևէ միջնորդ խաղացողի և Հայաստանի միջև: Ընդ որում ուշադրության է արժանի այն, որ հետաձգվում է թե հաղորդուղիների ապաշրջափակման ձևաչափի հանդիպումը, թե սահմանազատման և սահմանագծման հարցերի: Ի՞նչն է այստեղ խնդիրը, հնարավոր է միայն ենթադրել, թեև խնդիրների շրջանակը գուցե շատ ավելի լայն է, քան կարող է դիտարկվել առաջին հայացքից:

Հնարավոր է, որ ներկայումս որևէ մեկը չունի որևէ համաձայնության շահագրգռություն, քանի որ բավականին դինամիկ են զարգանում իրադարձությունները ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև մեր ռեգիոնի համար ոչ պակաս նշանակալի՝ Իրանի շուրջ, բառի թե ուղիղ, թե անուղղակի իմաստով: Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Թեհրանը առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կարող է արդեն ունենալ առաջին ռումբի համար անհրաժեշտ միջուկը: Այդ ընթացքում, Իսրայելի հերթական նախարարն է ժամանում Բաքու Ալիևի հետ հանդիպման: Միաժամանակ բավականին անհանգիստ է թե Իրանի ներսում, որտեղ հերթական սոցիալական ցույցերն են, և թե Իրանի համար «էթնիկ հարազատությամբ» Տաջիկստանում՝ կենտրոնասիական ռեգիոնում, որտեղ դարձյալ սոցիալական հողի վրա հանրահավաքները սպառնում են վերաճել բախումների: ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը Կատարի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում քննարկում  է Ուկրաինային, Իրանին ու Աֆղանստանին վերաբերող հարցեր: Իսկ այդ ամենին զուգահեռ Պուտինը ՀԱՊԿ մայիսի 16-ի Վեհաժողովում բարձրաձայնում է ԱՊՀ-ին ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ տալու հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում