Մայիսի 17-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:
Ողջունելով նորանշանակ դեսպանի քաղաքավարական այցը Սահմանադրական դատարան՝ Արման Դիլանյանը նշել է, որ հայ-սերբական բարեկաման հարաբերություններն ամուր հիմք են ստեղծում նաև երկու երկրների սահմանադրական դատարանների միջև փոխշահավետ համագործակցության զարգացման համար:
Այս համատեքստում երկուստեք կարևորվել է հայ-սերբական երկկողմ և բազմակողմ իրավական փոխգործակցության ամրապնդումը: