Sunday, 26 06 2022
14:45
Մեծ Բրիտանիան 456 միլիոն դոլար կտրամադրի պարենային ճգնաժամից տուժած երկրներին
Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց խոշտանգումների են ենթարկել և ենթարկում․ ՄԻՊ
14:15
Ռուսաստանը Բելառուսին կհանձնի «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգեր
Ունենք բազմաթիվ հայասեր կոնգրեսականներ ու սենատորներ․ փորձելու ենք կանխել զենք տրամադրելու արտոնությունն Ադրբեջանին
ՌԱԿ-ն իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է կենսունակությունը. ՀՀ վարչապետ
Մեր հայրենակիցները տներ են գնում, բիզնես են դնում ՀՀ-ում, ֆիզիկական ներգաղթ դեռ չկա
Մեր առաջատարությունը մեր տարածաշրջանում է․ Սամվել Մարտիրոսյանը` երևանյան ստարտափների մասին
Մենք ՌԴ-ի գաղութ չենք․ հանրությունը ինքը պետք է որոշի` ուզում է վճարել այդ դպրոցների համար, թե ոչ. Բլեյան
Երևանում 27-ամյա վարորդը Toyota Corolla-ով Մաշտոցի պողոտայում բախվել է գովազդային վահանակին, ապա կայանված Mazda-ին, Mazda-ն էլ՝ Honda-ին. կա վիրավոր
Եթե ոչ դու, ապա ո՞վ․ պետությունը քաղաքացուն զինվոր է դարձնում
12:45
Թալիբները խոստացել են չխոչընդոտել Աֆղանստանում երկրաշարժից տուժածների միջազգային օգնությանը
12:30
Քիմ Քարդաշյանը հաշտվել է ռեպեր ամուսնու հետ
12:15
Զելենսկու գրասենյակը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի մասին
12:00
Կապահովենք, որ ագրեսոր երկրի դեմ պատժամիջոցները ցավոտ լինեն, Լիտվայի նախագահը ՌԴ-ի մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:30
Հնդկաստանը 50 անգամ ավելացրել է ռուսական նավթի գնումները
Վարչապետը առցանց ասուլիս կտա
11:00
Չինական Chery-ն Ռուսաստանում կսկսի վաճառել Omoda բրենդի ավտոմեքենաներ
10:45
Ջոնսոնը չի բացառում ուկրաինացի անօրինական փախստականների արտաքսումը Ռուանդա
Անկարան  նորից «սիրաշահում է» Մոսկվային,  բայց իր խնդիրը ոչ թե Շվեդիան ու Ֆինլանդիան են, այլ ԱՄՆ-ն
10:24
COVID-պատվաստումը 20 միլիոն մահ Է կանխել 2021 թվականին. The Lancet
Արտարժույթի տատանման պատճառով կամ պայմանագրերը պետք է խզել, կամ աշխատել ֆինանսապես տուժելով
10:09
Ամենամեծ բակտերիան՝ Կարիբյան մանգրովի ճահճում
Կարտոֆիլը 200-250 դրամից ավելի չի էժանանա
09:45
Իտալիայում հրապարակել են 20 առավել թանկացած սննդամթերքների ցուցակը
-
09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ ՊՆ քարտեզում վերականգնվել է Ստեփանակերտը՝ որպես առանձնացված բնակավայր
Մեր Իրանը ձեր Ռուսաստանին վնաս չի․ գազային պատերազմների պայթյունավտանգ մեկնարկը
00:00
Նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձը՝ Թբիլիսիում «Տուն, դեպի Եվրոպա» հանրահավաքի մասնակիցներին
Վեց ամսից Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ կստանա․ ԵԽ պատգամավոր

Եվրամիության հետ վիզաների ազատականացումը, տևական, բայց հնարավոր գործընթաց է․ Արարատ Միրզոյանի այցը Բրյուսել խիստ կարևոր է

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն  մեկնել է Բրյուսել, որտեղ կանցկացվի Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 4-րդ նիստը:

Նիստի օրակարգում Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ու Տնտեսական և ներդրումային ծրագրի կատարման ընթացքն է, ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ուղղություններով համագործակցության հարցերը։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, մտքեր կփոխնակվեն նաև առևտրատնեսական և ոլորտային փոխգործակցության, մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսության մեկնարկի հեռանկարների շուրջ: Կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Նիստին Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի Արարատ Միրզոյանը, իսկ Եվրամիության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև ԵՄ տարբեր պաշտոնյաների հետ:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը  նշում է, որ Հայաստանը Եվրամիության հետ համապարփակ գործընկերության ծրագրի անդամ է և նորմալ է, որ ինչպես այլ միջազգային գործընկերների, այնպես էլ Եվրամիության հետ ժամանակ առ ժամանակ լինում են  ընթացիկ ծրագրեր և Հայաստանը այդ ճանապարհին միայն զարգանում է ու խորացնում իր բազմավեկտոր ինտեգրման գործընթացները։

Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Հայաստանի արևմտյան շփումներին, մեր զրուցակիցը նկատեց․ «Հայաստանը, ինչպես և  միջազգային հարաբերությունների ցանկացած դերակատար, փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, որովհետև պարզ չէ, թե ռուս-ուկրաինական պատերազմում ինչպիսի հանգուցալուծում կլինի։Բացի այդ՝ նույն պատերազմի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների  հետ կապված կան լուրջ անվտանգային ռիսկեր։ Արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումն անհրաժեշտ է այդ անվտանգային ռիսկերին բազմավեկտոր պատասխանելու հնարավորությունների ստեղծման համար։ Միայն Հայաստանը չէ, որ այս պահին նման քաղաքականությամբ է աչքի ընկնում։ Աշխարհի շատ երկրներ են փորձում իրենց  համար այդպիսի բազմավեկտոր անվտանգային հնարավորություններ ստեղծում։ Բոլոր այն երկրները, որ ունեն նման հնարավորություն՝ անում են դա։ Օրինակ Բելառուսը չունի նման հնարավորություն և բնականաբար մեկ ուղղությամբ է զարգանում։ Հայաստանն ունի և փորձում է դա իրականացնել»։

Ռոբերտ Ղևոնդյանի խոսքերով՝ Ռուսաստանը մշտ է նորմալ վերաբերել Հայաստանի այդ փորձերին, սակայն, մեր քաղաքագետի խոսքերով կա որոշակի խանդ, որը  վճռորոշ չէ․ «Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մակարդակն այս պահին այնպիսին է, որ Ռուսաստանը որևէ լուրջ խոչընդոտ չի ստեղծում ու չի հակառակվում Հայաստանի այդ գործողություններին։ Ինչպես Հայաստանի այլ գործընկերները, այնպես էլ Ռուսաստանը հասկանում է, որ բազմավեկտորությունն այս պահին Հայաստանի համար կենսական անհրաժեշտ քաղաքականություն է»։

Մեր զրուցակիցը նաև կարծում է, որ վաղ թե ուշ Եվրամիության հետ վիզաների ազատականացումը տեղի է ունենալու․ «Առավել ևս, որ Եվրամիության բոլոր երկրներն այս պահի դրությամբ իրենց կողմից համաձայնությունը տվել են, մնացել է, որ գործընթացն ավարտին հասցնեն։ Հայաստանը 2017 թվականից սկսած այդ գործընթացը սկսել է։ Նաև հաշվի առնելով ժողովրդավարացման առկա իրավիճակը Հայաստանում, արևմտյան կենտրոնների գնահատականները Հայաստանի ժողովրդավարական արժեքների հիմքով զարգանալու վերաբերյալ, ենթադրվում է, որ կարճ ժամանակում վիզաների ազատականացումը իրականություն է դառնալու։ Վրաստանն ու Ուկրաինան բավական ժամանակ է վիզաների ազատականացում ունեն։ Հայաստանը չի առանձնանում, ի վերջո ունենալու է։ Հիշենք սակայն, որ Վրաստանն ու Ուկրաինան Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրեցին, իսկ Հայաստանը  ԵԱՏՄ մտնելու պատճառով Ասոցացման համաձայնագիր չստորագրեց։ 2017 թվականին մենք քաղաքականապես ավելի չեզոք տարբերակ ստորագրեցինք և դա որոշակիորեն հետաձգեց Հայաստանի համար վիզաների ազատականացման գործընթացը։ Այսօր արդեն կարծես Հայաստանը քայլ առ քայլ իրականացնում է այն բոլոր գործողությունները, որ կան այդ ճանապարհին։ Խոչընդոտները կարող են լինել միայն քաղաքական՝ կապված Ռուսաստանի խանդի, ուկրաինական պատերազմի արդյունքների հետ։ Ընթացակարգային խոչընդոտեր ես այնուամենայնիվ չեմ տեսնում»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վիզաների ազատականացումը տևական պրոցես է և այդ այցն ու այդ ընթացքում անցկացվող հանդիպումները  կարևոր  փուլ են  այդ երար խոսակցության ընթացքում․ «Սա լավ հնարավորություն է, որ այն մտավախությունները, որ կան եվրոպական որոշ երկրների մոտ՝ դրանց պատասխաններ տրվեն ու գտնվեն։ Ինչեպս նաև այդ մտահոգությունների համար առկա հիմքերը չեզոքացվեն ու այդ ուղղությամբ  համատեղ անելիքներ պլանավորվեն»։

Բացի  այդ, ըստ մեր զրուցակցի,  շատ կարևոր է, որ Հայաստանը և Բրյուսելը խորացնեն համագործակցությունը Հայաստանում բարեփոխումների օրակարգն առաջ տանելու, Հայաստանը եվրոպական  ստանդարտներով  կառուցված պետության վերածելու տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորության համար․ «Հատկապես հաշվի առնելով այն միջազգային կոնտեքտսը, որում այդ  խոսակցությունը տեղի է ունենալու»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում