
ԵՄ-ն պատրաստ է Վրաստանին և Մոլդովային տրամադրել նույն աջակցությունը, ինչ Ուկրաինային՝ նրանց տարածքում զինված հակամարտության դեպքում։ Այդ մասին երեքշաբթի օրը Բրյուսելում վրացի լրագրողներին ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Մենք ամեն կերպ կօգնենք Վրաստանին՝ դիմակայելու մարտահրավերներին։ Մենք գիտենք, որ Վրաստանն ու Մոլդովան Ռուսաստանից վտանգ են զգում, և մենք պատրաստ կլինենք աջակցել նրանց այնպես, ինչպես Ուկրաինայի դեպքում։ Բարեբախտաբար, Վրաստանում և Մոլդովայում պատերազմ չկա»,- Բորելի խոսքը մեջբերել է Վրաստանի Առաջին ալիքը։