Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նման է պարանի, որով կարելի է ավելի սեղմել տնտեսությունը

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է tvyal.com կազմակերպության ղեկավար, տնտեսագետ Աղասի Թավադյանը

 Հայաստանի բանկերում կտրուկ բարձրացել են ռուսական ռուբլով կատարվող գործարքների միջնորդավճարները: Նախկինում սեփական հաշիվ դնելու համար գանձվում էր 0,5 տոկոս, հիմա 5 տոկոս է դարձել: Մյուս կողմից տեսնում ենք՝ ռուբլին է բավական արժևորվել: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:

Վարկերն ու ավանդները անմիջական կապ ունեն Կենտրոնական բանկի  կողմից կարգավորվող վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ: Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այս տարվա սկզբից բավականին բարձրացել է մինչև 9.25 տոկոսի: Այդ տոկոսադրույքով բանկերը վարկ են վերցնում ԿԲ-ից: Դա ազդում է մի քանի բանի վրա. առաջին հերթին ավանդների տոկոսադրույքն է բարձրանում, այսինքն մարդկանց ավանդների շահութաբերությունն աճում է, ինչը նպաստում է, որպեսզի մարդիկ փողը բանկերից չհանեն: Բայց մյուս կողմից դա վարկերի տոկոսադրույքն է բարձրացնում, այսինքն վարկ վերցնելն ավելի թանկ է դառնում: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացում և դրական կարող է անդրադառնալ տնտեսության վրա, և բացասական: Երբ պետության տնտեսությունը ոչ բարենպաստ փուլում է, ապա իմաստ ունի վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել որպես բանկերի ապահովագրման միջոց և որպեսզի տնտեսությունը կայունանա: Սակայն վերաֆինանսավորման տոկոսադրույքը նման է պարանի, որը կարող է ավելի սեղմել տնտեսությունը:

Նշվում է, որ մեր բանկերը փորձել են ստեղծված իրավիճակից օգուտ քաղել և ավելի շատ փող աշխատել ռուբլով գործարքների միջնորդավճարների բարձրացմամբ:

Այդ մարժան, այսինքն փոխարժեքի առքի ու վաճառքի տարբերությունը կախված է անորոշությունից: Որքան փոխարժեքի հետ կապված անորոշությունը բարձր է, այնքան բանկերը իրենց ապահովագրելու համար նախընտրում են այդ մարժան ավելի մեծ դնել: Իսկ փող աշխատելու մասով կասեմ, որ քանի որ մենք շուկայում բավականին շատ բանկեր ունենք և քանի որ ոչ միայն բանկերն են արտարժույթի փոխանակմամբ զբաղվում, այլ նաև առևտրային շատ կետեր, ապա որոշակի կերպով այդ մարժան որոշվում է ըստ նրա, թե ինչքան է շուկան գտնում, որ այս պահին որքան ռիսկային է փոփոխությունը դրամի, դոլարի կամ ռուբլու:

Ինչո՞վ էր պայմանավորված, որ հայկական դոլարի փոխարժեքը երկար անկումից հետո հանկարծակի կտրուկ բարձրացավ՝ դառնալով 474-475 դրամի, հետո նորից իջավ:

Հասկանալի է, որ մեզ մոտ լողացող փոխարժեքի քաղաքականություն է վարվում, և փոխարժեքը դե յուրե պետք է որոշվի շուկայում, բայց ԿԲ-ն ունի որոշակի գործիքներ փոխարժեքի վրա ազդելու համար: Կարծում եմ, ԿԲ-ն որոշակի փորձ կատարեց տարադրամի շուկայում որոշակի գործողություններով դրամի փոխարժեքը հետ բերել 1 դոլար = 480 դրամ միջակայքում, սակայն, իմ կարծիքով, քանի որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը դեռևս բարձր է և շուկայում անորոշությունը մեծ է, այդ փորձը չստացվեց և շուկան հետ բերեց փոխարժեքը: Սակայն ես կարծում եմ, որ մոտակա 2-3 ամիսների ընթացքում թե որքանով է տնտեսաքաղաքական իրավիճակը հանդարտվելու, ԿԲ-ն նորից փորձելու է իր ունեցած գործիքներով հետ բերել փոխարժեքը 480 դրամի մակարդակին: Այս ցուցանիշը իմ գնահատականով ոսկե միջինն է, քանզի մի կողմից նպաստավոր է արտահանման համար, մյուս կողմից էական ազդեցություն չի ունենա գնաճի վրա:

Ռուբլին վերջին շրջանում զգալիորեն արժևորվել է. սա ինչո՞վ է պայմանավորված:

Այստեղ պետք է տարանջատում մտցնել դոլարի, եվրոյի փոխարժեքների և ռուբլու փոխարժեքի միջև: Ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումը անդրադարձավ հայկական դրամի փոխարժեքի տատանման վրա փետրվար-մարտին: Ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի ԿԲ-ի գործողություններով, իսկ Հայաստանը դրա վրա ազդեցություն չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում