Փաշինյանի՝ ՀԱՊԿ գործընկներին շշպռելը դժվար թե պրակտիկ հետևանքներ ունենա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նավասարդյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ում Փաշինյանի ելույթից արդյունք չի լինելու, մնալու է հռետորաբանության դաշտում․ «Հայաստանի ազգային շահերից բխում է, որ խնդիրները լուծելով ՀԱՊԿ-ից բացի աշխատենք տարբեր ուղղությամբ: Որևէ խաղացող մեզ չի համարում հետևողական արտաքին քաղաքականություն վարող երկիր»:
Ըստ Նավասարդյանի՝ Ադրբեջանը այսօր չի վախենա մտնել ՌԴ-ի հետ տարբեր գործարքների մեջ, քանի որ ունի Թուրքիայի նման գործընկեր և հեշտությամբ կարող է ՌԴ-ի հետ գործարքներից հրաժարվել․ «ՀԱՊԿ-ում դիտորդական ներկայությամբ Ադրբեջանը կոնկրետ բաներ է ստանալու»: