Բրիտանական երկու ազդեցիկ թերթ հոդվածներ են հրապարակել Վլադիմիր Պուտինի՝ պատերազմի անմիջական կառավարման մեջ ներգրավվածության վերաբերյալ։ Երկուսն էլ մեջբերում են արևմտյան հետախուզության և ռազմական փորձագետների եզրակացությունները:
Ըստ The Guardian-ի՝ Ռուսաստանի նախագահը անձամբ է ներգրավված պատերազմի վարման գործընթացում և ընդունում է օպերատիվ ու մարտավարական որոշումներ։ Պուտինն ամենօրյա ռեժիմով օգնում է որոշել ուժերի տեղաշարժը Դոնբասում։
The Times-ը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, չնայած հրամանատարությունից հեռացված լինելու մասին լուրերին, շարունակում է ռազմական գործողությունների վերաբերյալ որոշումներ կայացնել։
«Մենք կարծում ենք, որ Պուտինն ու Գերասիմովը ներգրավված են մարտավարական որոշումների կայացման մեջ այն մակարդակում, որը, սովորաբար, սպասվում է գնդապետից կամ բրիգադի գեներալից»,- մեջբերում են թերթերը։