Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը և խաղաղության հասնելու հեռանկարները։ «Մենք քննարկել ենք իրավիճակը ճակատում, շարունակական ճնշումը Ռուսաստանի վրա, պատժամիջոցների խստացումը, խաղաղության հասնելու հեռանկարները»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Զելենսկին։
Զելենսկին նշել է, որ Կիևը բարձր է գնահատում Գերմանիայի աջակցությունը պաշտպանության ոլորտում և հույս ունի, որ Բեռլինը երկրին կօգնի նաև ԵՄ անդամակցության ճանապարհին։ Երկուշաբթի օրը Շոլցը հայտարարել էր, որ չի պատրաստվում այցելել Կիև՝ միայն արարողակարգային լուսանկարների համար, այլ՝ երբ խոսք կգնա կոնկրետ բաների մասին։