Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Փողոցներում արտացոլվում է ոչ միայն ընդդիմության ձախողումը

Երևանի փողոցներում արձանագրվում է խորհրդարանական ընդդիմության ձախողումը: Գործնականում սակայն, դա միայն առաջին հայացքից է ընդդիմության ձախողում: Իրականում, խոսքը ընդհանրապես Հայաստանի ձախողման մասին է, որովհետև մեծ հաշվով ձախողված է պետությունը, որը չունի քաղաքական իշխանության հետ հանրային վստահության աստիճանով մրցունակ քաղաքական ընդդիմություն: Ինչպես առիթ եմ ունեցել ասելու խորհրդարանական ընդդիմության ակցիաների մեկնարկին, Հայաստանում իրապես  արտացոլվում է քաղաքական ճգնաժամը, որի պատճառահետևանքային տրամաբանությունն ու կառուցվածքը սակայն այն չէ, ինչ ընդունված է դիտարկել «դասականորեն», ասել կուզի՝ ճգնաժամ իշխանության ոչ լեգիտիմության և իշխանական դիրքի ապօրինի պահպանման ու վերարտադրության հետևանքով:

Հայաստանյան քաղաքական ճգնաժամի  պատճառը հենց այն է, որ չկա քաղաքական իշխանության հանդեպ հավասարազոր, համարժեք լեգիտիմություն ունեցող քաղաքական ընդդիմություն: Դա ճգնաժամի լուրջ տեսակ է, որը կարող է չունենալ սուր դրսևորումներ՝ որպես այդպիսին, բայց պետության օրգանիզմի կենսագործունեության, թե ներքին, թե արտաքին դիմադրունակության հարցում թողնել երկարաժամկետ հետևանք: Այդպիսով, Հայաստանի հանրային գերխնդիրներից մեկը հենց այդ ճգնաժամի հաղթահարումն է, այլ կերպ ասած՝  երկրում քաղաքական իշխանության հանդեպ «պրոգրեսիվ մրցունակությամբ» քաղաքական ընդդիմության ձևավորման ուղիների, լուծումների դիտարկումը, քննարկումը, մշակումը: Որովհետև, ներկայումս փողոցում քաղաքական դիմադրության պայքար նախաձեռնած ուժերը գոնե առայժմ ակնհայտորեն գործում են իշխանության հանդեպ մրցունակության հասնելու «ռեգրեսիվ» տրամաբանությամբ, կամ պարզ ասած՝ «քոքը մաշեցնելու» մեթոդաբանությամբ: Անել առավելագույնը ոչ թե սեփական վարկը բարձրացնելու, հանրային վստահությունը բարձրացնելու, այլ քաղաքական իշխանության վարկանիշը, այդ իշխանության հանդեպ հանրային վստահությունը առավելագույնս նվազեցնելու ուղղությամբ, այդ կերպ «հավասարեցնելով» ուժերն ու այդ իշխանության հանդեպ դառնալով առավել կենսունակ: Կաշխատի՞ այդ մարտավարությունը, այդ մեթոդաբանությունը, թե ոչ, սա հարցի մի կողմն է, սակայն՝ անգամ աշխատելու դեպքում, այդ կողմում չէ հանրային շահը, որովհետև չի կարող քաղաքական պայքարի՝ «ռեգրեսիվ» տրամաբանությամբ մեթոդաբանությունը արդյունավետ լինել հանրային շահի, պետական օգտակարության առումով:

Մյուս կողմից, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ներկայումս գործնականում գերակշռում է հենց «ռեգրեսիվ» տրամաբանությունը, ընդ որում այդ թվում նաև այլ քաղաքական խմբերի վարքագծում, որոնք գուցե ավելի պասիվ են և որոշակիորեն «փափուկ», սակայն հեռու են «պրոգրեսիվ» քաղաքական մրցակցության տրամաբանությունից: Պետք է նկատել նաև, որ Հայաստանն ընդհանրապես քաղաքական պայքարի այդ տրամաբանությունից հեռացել է գործնականում անցնող մոտ քառորդդարյա ժամանակահատվածում, կամ մեծ հաշվով չի էլ թևակոխել այդ տրամաբանությամբ ներքաղաքական պայքարի դաշտ: Կա՞ն ուժեր, որոնք պատրաստ են ստանձնել «պրոգրեսիվ» տրամաբանությամբ քաղաքական գործընթացի նախաձեռնումը և դրա համակարգային, ինստիտուցիոնալ առաջմղումը Հայյաստանում: Սա կարևորագույն հարցերից մեկն է քաղաքական խորքային ճգնաժամի հանգուցալուծման ճանապարհին:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում