Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի արտգործնախարարներ Անն Լինդեն, Օեկա Հաավիստոն և Մևլութ Չավուշօղլուն հանդիպելու են Անկարայում, որպեսզի քննարկեն սկանդինավյան այս երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ Հանդիպմանը Թուրքիան նախատեսում է պարզաբանել դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ իր առարկությունները։ Ավելի վաղ Լինդեն հայտարարել էր, որ խորապես հավատում է, որ թյուրիմացությունները կհարթվեն, և որ դրանք «չեն խանգարի ՆԱՏՕ-ին դիմելու գործընթացին»։ Շվեդիայի պաշտպանության նախարարը հայտնել էր, թե իր երկիրը դիվանագետների կուղարկի Թուրքիա՝ փորձելու հաղթահարել ՆԱՏՕ-ին միանալու ծրագրի հետ կապված Անկարայի առարկությունները։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է թուրքագետ Նելլի Մինասյանի հետ: