Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արոնյանի քավորի անկումը․ Ռոբերտ Քոչարյանի մասին լռելու նուրբ արվեստը․․․

Նախօրեին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրված Սերժ Սարգսյանն հանդես եկավ ըստ էության ցնցող հայտարարությամբ։ Անդրադառնալով Հայաստանը լքած գրոսմայստեր Լևոն Արոնյանին, Սարգսյանը մասնավորապես ասել էր․ «Մեծ կորուստ է Լևոն Արոնյանի տեղափոխվելն այլ հավաքական, թեեւ նա միշտ մնում է մեր հավաքականի բարեկամը։ Նա ինձ վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ»: Հիշեցնենք, որ Արոնյանը Հայաստանը լքլ էր անցյալ տարի և 2021 թվականի դեկտեմբվերից ելույթ է ունենում ԱՄՆ-ի դրոշի ներքո։ Իր որոշման մեջ մեղադրելով ՀՀ իշխանություններին ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտարարելով, որ ՀՀ կառավարության նորաթուխ անդամները պառակտել են հայկական շախմատային ընտանիքը։ Այսօր ՀՀ երրորդ նախագահը ուղիղ տեքստով հայտարարում է, որ իշխանափոխության դեպքում Արոնյանը նորից կվերադառնա Հայաստանը։ Սերժ Սարգսյանը ըստ էության ուղիղ տեքստով հայտարարում է, որ իր սանիկը՝ Լևոն Արոնյանը Հայաստանից հեռացել է քաղաքական պատճառներով։ Հիշեցնենք, որ Արոնյանի հեռանալու ժամանակ Սերժ Սարգսյանը ևս շախմատի ֆեդերացիայի նախագահն էր։ Այո, Սերժ Սարգսյանն է հանդիսացել և հանդիսանում հայկական շախմատի գլխավոր պատասխանատուն։ Եթե խնդիրն նայենք մարզական տեսանկյունից, ապա հենց Սերժ Սարգսյանն է Արոնյանի հեռանալու հիմնական մեղավորը։

Եթե ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը չի կարողանում պատշաճ կերպով ղեկավարել շախմատի մարզական կառույցը և մարզիկները երկրից հեռանալու որոշում են կայացնում, ապա նա վատ ֆեդերացիայի նախագահ է։ Ինչևէ, վերլուծելով վերջին իրադարձությունները հանգում ենք այն եզրակացության, որ հայկական շախմատային ընտանիքը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ դարձել է ընդդիմադիր մի օջախ, որի թիրախում կառավարությունն է ու վարչապետը։ Արոնյանի կոշտ հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանն շարունակում է ֆեդերացիայի նախագահի մակարդակով հարված հասցնել ՀՀ իշխանություններին։ Ինչ է տեղի ունենում դե ֆակտո։ Եթե հիմք ընդունենք Արոնյանի շուրջ զարգացումները՝ կստացվի, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում նաև շախմատային իրավիճակին։ Էլ ինչ շախմատի ֆեդերացիայի նախագահ կամ շախմատային ընտանիքի քավոր, որ Արոնյանի ասած նորաթուխ պետական գործիչներին հաջողվեց պառակտել համերաշխ ընտանիքը։ Եթե ընտանիքը համերաշխ է լինում և ունենում է լավ քավոր, ապա այն պառակտել ըստ էության հնարավոր չէ։ Իր վերջին հայտարարությամբ Սերժ Սարգսյանն ըստ էության խոսեց քավորի ընկնելու մասին։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ անկախ Հայաստանի պատմության մեջ ՀՀ կառավարությունը երբևէ պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել մարզաշխարհի նկատմամբ։Եթե այս սզբունքով առաջնորդվեինք, ապա մեր երկիրը չպետք է ունենար չեմպիոններ և մեդալակիրներ։ Այս սկզբունքով առաջնորդվելու դեպքում նույն Արթուր Ալեքսանյանը, և էլի մի շարք հայտնի մարզիկներ պետք է հեռացած լինեին Հայաստանից։ Ալեքսանյանն ու մյուս հայտնիները սակայն անկախ լավ կամ վատ վերաբերմունքից Հայաստանում են և առանց տրտնջալու բարձր են պահում մեր երկրի պատիվը։ Արդյոք կարելի է հավատալ, որ ՀՀ երրորդ նախագահը, ով հայկական շախմատի թիվ մեկ պատասխանատուն է, չէր կարող պաշտոնաթողությունից հետո բարձրության վրա պահել նաև շախմատային ընտանիքը։ Չէ՞ր կարող արդյոք Սերժ Սարգսյանը համապատասխան պայմաններ ստեղծել Արոնյանի համար։ Պատասխանը կարծում ենք՝ պարզ է։

Սերժ Սարգսյանի մերձավոր Ռուբեն Հայրապետյանը հայկական ֆուտբոլում բռնատիրական կարգեր ստեղծելուն զուգահեռ, աչքի լույսի պես էր պահում տասնյակ ֆուտբոլիստների, որոնց նկատմամբ համակրանք ուներ և ովքեր նվիրված էին իրեն։ Այո, փաստ է, որ Հենրիխ Մխիթարյանի փայլուն հաջողություններով ավանդ է ունեցել նաև Հայրապետյանը։ Սերժ Սրագսյանի սանիկը՝ Լևոն Արոնյանը սակայն հեռանում է մեր երկրից։ Հեռանում է այն պատճառով, որ քավորն այլևս ՀՀ նախագահը չէ։ ՀՀ իշխանություններն էլ գահընկեց են արել քավորին։ Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Արոնյանը որոշում էր կայացրել ելույթ ունենալու այլ պետության դրոշի ներքո։ 2003 թվականի ապրիլից նա պաշտոնապես սկսել էր ներկայացնել Գերմանիան։ Բնական է, որ լավ պայմաններից և վերաբերմունքից դրդված չէ, որ հայտնի շախմատիստը հեռացել էր։

Այստեղ, սակայն հարց է ծագում․ Ինչո՞ւ այն ժամանակ, նաև այսօր Արոնյանը ոչ մի թթու խոսք չէր հնչեցրել այն ժամանակվա պետության ղեկավար Ռոբերտ Քոչարյանի և նրա կառավարության հասցեին։ Պատասխանը կարծում ենք պարզ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում