Friday, 29 03 2024
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Պուտինի առաջարկը, Երևանն ունի՞ նախապայման

ՌԴ նախագահ Պուտինը ՀԱՊԿ մոսկովյան Վեհաժողովում հայտարարել է, որ առաջարկում է կազմակերպության դիտորդի կարգավիճակ տալ մեկ այլ կազմակերպության՝ ԱՊՀ-ին: Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ շրջանակում այդ հարցի քննարկման մասին: Պուտինի այդ առաջարկը հայաստանյան դիտանկյունից առաջին հերթին ուշադրության է արժանանում մի պարզ հանգամանքով՝ ԱՊՀ անդամ է նաև Ադրբեջանը, և, եթե ԱՊՀ ստանում է ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ, ապա դա նշանակում է, որ ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ է ստանում նաև Ադրբեջանը: Իհարկե այդ առնչությամբ նախ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է այդ առաջարկին վերաբերում Բաքուն: Պուտինը Բաքվի հետ քննարկե՞լ է ԱՊՀ-ն ՀԱՊՊԿ դիտորդ կազմակերպություն դարձնելու մասին առաջարկը, որ այն ներկայացնում է ՀԱՊԿ երկրներին:

Հատկանշական է, որ Պուտինի առաջարկը հնչում է Դուշանբեում ԱՊՀ արտգործնախարարների հանդիպումից հետո, որի ընթացքում ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովին: Եղել է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում: Դրանց մասին պաշտոնական հաղորդագրություններում որևէ կերպ չի խոսվում ՀԱՊԿ-ԱՊՀ թեմայի մասին, հաղորդագրությունները հայ-ադրբեջանական կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցության կազմակերպման հնարավորության և հեռանկարների, եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին են: Բայց, դա բացառու՞մ է, որ թեման այդուհանդերձ կարող է քննարկված լինել արտգործնախարարների մակարդակով և միայն որոշակի համաձայնություններից հետո Պուտինի մակարդակով ներկայացվել ՀԱՊԿ անդամների քննարկման: Պետք է նկատել, որ, եթե հարցը բարձրացվվում է ՀԱՊԿ Վեհաժողովում, առավել ևս ՌԴ նախագահի մակարդակով, ուրեմն այն մշակված է բավականաչափ: Ըստ այդմ այստեղ առաջանում է Հայաստանի վերաբերմունքի հարցը: Ինչպես է այդ հանգամանքին վերաբերում Երևանը, առավել ևս այն գնահատականի և դիտողության ֆոնին, որ հայ-ադրբեջանական սահմանի հայտնի իրադարձությունների՝ ադրբեջանական զինուժի Հայաստանի տարածք ներխուժման դեպքերի առնչությամբ ՀԱՊԿ դիրքորոշման մասով հնչեցրել է Հայաստանի վարչապետը Վեհաժողովի իր ելույթում:

Նիկոլ Փաշինյանն ինչպես արդեն հայտնի է, հայտարարել է, որ ՀԱՊԿ արձագանքը չի եղել այն, ինչ կազմակերպությունից ակնկալել է Երևանը: Այդ պարագայում չափազանց բարդ է պատկերացնել, թե ինչ պայմանով է Երևանը համաձայնելու ԱՊՀ-ին, ասել կուզի նաև Ադրբեջանին ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ տալու ՌԴ նախագահ Պուտինի առաջարկին: Իսկ առաջարկը գործնականում կարող է վերաբերել թերևս հենց երկու պետության՝ Ադրբեջանին և Ուզբեկստանին, որովհետև ԱՊՀ մյուս անդամները նաև ՀԱՊԿ անդամ են: Կա իհարկե Մոլդովան, որը դեռևս դե յուրե ԱՊՀ անդամ է, սակայն Քիշնևը դե ֆակտո թերևս դուրս է ԱՊՀ-ից և գործնականում այն ռազմա-քաղաքական միջավայրից, որ ներկայացնում է այդ կառույցը: Այդպիսով, Պուտինի առաջարկը ըստ էության վերաբերում է հենց Ադրբեջանին և Ուզբեկստանին: Իսկ Հայաստանը շատ հստակ գնահատել ու գնահատում է, որ Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջությունը, ասել կուզի՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտին:

Հետևաբար, տրամաբանությունը հուշում է, որ Երևանը չի կարող հավանության արժանացնել իր տարածքային ամբողջությունը խախտած պետությանը ՀԱՊԿ ռազմա-քաղաքական բլոկի դիտորդի կարգավիճակ տալու առաջարկը, որքան էլ դժգոհ է ՀԱՊԿ վարքագծից: Որովհետև, հավանության տալով այդ առաջարկին, կստացվի, որ ՀԱՊԿ ճիշտ էր, իսկ Երևանը՝ սխալ: Թե՞ Պուտինի առաջարկին Երևանի վերաբերմունքը կունենա պայման՝ Ադրբեջանի զինուժի հետքաշում ելման դիրք: Ընդ որում, թերևս ուշադրության է արժանի այն, որ ՌԴ նախագահի առաջարկը հնչում է այն օրերին, երբ Մոսկվայում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման թեմայով առաջին երկկողմ հանդիպումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում