Ինչպես հաղորդում է РИА-Новости գործակալությունը` հղում անելով France Presse գործակալությանը, աշխարհահռչակ նկարիչ մոդեռնիստ Պաբլո Պիկասոյի որդին դատի է տվել իր հոր մոտ մի քանի տարի աշխատած էլեկտրականության մասնագետին, որը, ըստ Պիակսոյի որդու, իր հորից հափշտակել է 270 աշխատանք, որոնց ընդհանուր արժեքը 60 մլն եվրո է:
Կլոդ Պիկասոն հիշյալ գործերի մասին իմացել է այս տարվա սեպտեմբերին, երբ մի ծեր զույգ դիմել էր նրան` մի քանի աշխատանքների իսկության մասին հավաստագիր տրամադրելու խնդրանքով: Այդ ծեր զույգից ամուսինը երկար ժամանակ աշխատել էր Պաբլո Պիկասոյի մոտ: Պյոր Լե Գենեկը` Պիկասոյի «էլեկտրիկը», հայտարարել է, որ նկարչի մոտ աշխատել է նրա կյանքի վերջին երեք տարիների ընթացքում, և Պաբլոն նրան այդ նկարները, գեղանկարներն ու նոթատետրերը նվիրել է: Սակայն Կլոդ Պիկասոն այս բացատրություններին չի հավատում ու պնդում է, որ իր հայրը չէր կարող իր ողջ կյանքի գործը նվիրել «էլեկտրիկին»: Աշխատանքները թվագրվում են 1900-1932 թթ.: