Friday, 19 04 2024
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը

ՀԱՊԿ-ն ու Մոսկվան այժմ Հայաստանի հետ մեծ հույսեր են կապում. Տրոֆիմչուկ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդների հանդիպմանը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀԱՊԿ երկրների առաջնորդներ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, այնուհետև արարողակարգային տեսալուսանկարահանման արարողություններից հետո Կրեմլի Ալեքսանդրովյան սրահում տեղի է ունեցել հանդիպումը: Գագաթաժողովը նվիրված էր ՀԱՊԿ 30-ամյակին: ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներն ռուս-ուկրաինական պատերազմի այս երեք ամիսների ընթացքում պահպանում են չեզոքություն ուկրաինական հարցում, բացառությամբ Բելառուսի։ Բելառուսական բանակը, սակայն, հակառակ սպասումներին՝ մարտական գործողություններին չի մասնակցում: Պաշտոնական Մինսկը, միաժամանակ, միակն է հետխորհրդային պետություններից, որ հայտարարել է Ռուսաստանին պատերազմում աջակցելու մասին:

Տարածաշրջանային և անվտանգության հարցերով ռուսաստանցի քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը «Առաջին լիրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ՀԱՊԿ-ի նման կազմակերպության կրկնակի տարեդարձը, անշուշտ, նշանակալից օր է.«Ռազմաքաղաքական դաշինքի նշանակությունը կտրուկ աճում է հատկապես համաշխարհային քաղաքականության իրադարձությունների ֆոնին։ Իրական ռազմական գործողություններին, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, դաշինքը դեռ չի մասնակցել, բայց վաղ թե ուշ դա պետք է անի, քանի որ այստեղ միջազգային իրավիճակի զարգացումը գործնականում ընտրություն չի թողնում։ Բացի այդ, ՀԱՊԿ-ը պետք է փորձարկվի այն ձևաչափով, որի համար, մեծ հաշվով, այն նախատեսված էր։ Հունվարին Ղազախստանում, որտեղ ՀԱՊԿ անդամներն անմիջականորեն մասնակցում էին իրավիճակի կայունացմանը, իրականում կազմակերպությունը հասցրեց մոբիլիզացիոն նոր մակարդակի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ մեր զրուցակցի՝ այժմ մենք պետք է ավելի հեռուն գնանք, ուստի կարևոր է հասկանալ՝ արդյոք բոլոր անդամ երկրները կարող են պատրաստ լինել դրան կրիտիկական պահին։ «Ուսուցումները լավն են, լավ է նաև ծայրահեղականության դեմ պայքարը։ Մնում է ստուգել ամենակարևոր հավաքական բաղադրիչը։ Ուկրաինական իրադարձությունների ֆոնին այս հարցը գնալով ավելի արդիական է դառնում ՀԱՊԿ-ի համար, քանի որ խոսքը եվրասիական տարածքում իրական հավասարակշռության, ՆԱՏՕ-ից պաշտպանվելու մասին է»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ մեր զրուցակցի, նա միշտ հիշեցրել է սիրիական պատերազմին իր մասնակցության կարևորության մասին. «Հայաստանի վարչապետը փաստացի գլխավորել է ՀԱՊԿ-ը Ղազախստանի հունվարյան իրադարձությունների ժամանակ՝ ընդունելով անհրաժեշտ որոշումները, ուստի ՀԱՊԿ-ն ու Մոսկվան այժմ մեծ հույսեր են կապում Հայաստանի հետ։ Բացի այդ, մեր հարաբերությունների մեկ այլ կարևոր, խորհրդանշական կողմ կա՝ կապված վերջին պատերազմում ընդհանուր հաղթանակի, մայիսի 9-ի տոնի և ընդհանուր հիշողության պահպանման հետ։ Հայաստանն ու հայ հասարակությունն այս տարի ևս ակտիվորեն մասնակցեցին հիշատակի միջոցառումներին, ինչը նկատելի էր հատկապես Ռուսաստանից։ Այսպիսով, Մոսկվան վստահություն ունի, որ հայ դաշնակիցն ապագայում չի տապալվի։ Ի վերջո, մայիսի 9-ը ոչ միայն պատմության և անցյալ ժամանակի ամսաթիվ է, այլ ապագայում ռազմավարական դաշինքի երաշխիք: Իհարկե, կան ներկա ժամանակի հարցեր, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել և շարունակում է հնչեցնել (և ՀԱՊԿ ներկայիս գագաթնաժողովում), այն է՝ ԱՊՀ-ի և մասնավորապես Հայաստանի մարտահրավերներին հավաքական արձագանքելու անհրաժեշտությունը։ Ղարաբաղի հարցով. Չեմ կարծում, որ Երևանն իր ակտիվությունը ՀԱՊԿ-ի հետագա աշխատանքում կախվածության մեջ է դնում ադրբեջանական գործունեությանը Մոսկվայի արձագանքից։ Սակայն Փաշինյանի թեզերն ու ուղերձները միանգամայն հասկանալի են։ Բայց խնդիրն այստեղ միայն Մոսկվան չէ, քանի որ դրանից բացի կարևոր է այնպիսի մայրաքաղաքների համակարգված դիրքորոշումը, ինչպիսիք են Նուրսուլթանը, Մինսկը և այլն»:

Ի դեպ, Տրոֆիմչուկի դիտարկմամբ, Մինսկն ինքը ուկրաինական հարցում այնքան էլ ակտիվ չէ, որքան թվում է դիտորդներին։«Ըստ ամենայնի, նա նման ակտիվություն է ակնկալում ՀԱՊԿ-ում բոլոր դաշնակիցներից։ Ուկրաինայի թեման ՀԱՊԿ-ի համախմբվածությունը հասկանալու լավագույն թեստն է:

2022 թվականին ՀԱՊԿ գագաթնաժողովի հիմնական ուղերձը, իհարկե, Արևմուտքի կողմից տարածված ընդհանուր սպառնալիքն է։ Այս սպառնալիքն այլևս չի ենթադրում կոլեկտիվ խոսակցությունների ժամանակային սահմանափակում։ Բայց ընդհանուր առմամբ, 2022 թվականի գագաթնաժողովը, հատկապես հոբելյանականը, սենսացիաներ չի ենթադրում, և, հավանաբար, դա այնքան էլ լավ չէ։ Քանի որ, դատելով արտաքին իրադարձություններից, ժամանակն էր, որ սենսացիաներ լինեին», -եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում