Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Արևմուտք-ՌԴ դիրքային պայքարի նոր ալիքը. Բաքվի ու Երևանի նոր հյուրը

Մայիսի 19-ին Հայաստան է ժամանելու Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան՝ երկօրյա պաշտոնական այցով: Այցն ուշադրության արժանի է մի քանի պատճառով: Նախ, Լիտվայի նախագահի այցը ռեգիոնալ է և Հայաստանից առաջ նա լինելու է նաև Ադրբեջանում: Լիտվան ՆԱՏՕ անդամ հետխորհրդային երկիր է, որը գործնականում հետխորհրդային ամբողջ շրջանում եղել է Եվրաատլանտյան դաշինքի և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջև շփման, հաղորդակցության այսպես ասած կայուն ուղիներից մեկը, իհարկե եվրաատլանտյան անմիջական դերակատարների հետ ուղիղ շփումների մակարդակին զուգահեռ: Ըստ այդմ հարց է առաջանում, թե ի՞նչ օրակարգ է ռեգիոն՝ այլ կերպ ասած Բաքու և Երևան բերում Եվրաատլանտյան բևեռի դերակատարների հետ հաղորդակցության պայմանականորեն անուղղակի հաղորդուղու գործառույթ իրականացնող պետության նախագահը: Այդ հարցը առավել ինտրիգային բնույթ ունի թե ուկրաինական պատերազմի, թե նաև դրա ֆոնին վերջին շաբաթներին Կովկասի և մասնավորապես հայ-ադրբեջանական խնդրի, արցախյան հարցի շուրջ ինտենսիվացած դիվանագիտական մաքոքի ֆոնին, որում անմիջականորեն ներգրավված են հենց Եվրաատլանտյան առաջնային դերակատարները: Այդ հանգամանքը էլ ավելի ուշագրավ է դարձնում հարցը, թե այդ անմիջական խոշոր դերակատարների ակտիվ ներգրավվածության պայմաններում ինչու՞ է ռեգիոն գալիս Լիտվայի նախագահը: Բոլոր դեպքերում այդ հանգամանքը ևս մեկ անգամ վկայում է, որ հայ-ադրբեջանական խնդրի շուրջ խոշոր բևեռների դիրքային պայքարը կրում է բավականին ինտենսիվ, հագեցած բնույթ:

Մի կողմից սա նշանակում է, որ իրադարձությունները զարգանում են քաղաքական պայքարի տրամաբանությամբ, հետևաբար բավականին մեծ է իրադրության, ռեգիոնալ անվտանգության ռեժիմի՝ ընդհանուր առմամբ կառավարելիությունը, ասել կուզի՝ փոքր է լայնածավալ ռազմական սադրանքների հավանականությունը: Մյուս կողմից, այդ իրավիճակը, նախ՝ կարող է բարձրացնել «լոկալ» սադրանքների ռիսկը, մյուս կողմից իր մեջ կարող է պարունակել ավելի լայն ռիսկ:

Մասնավորապես, դատելով դիվանագիտական-քաղաքական գործընթացների հագեցած, ինտենսիվ բնույթից, դրանք կամ պետք է արձանագրեն առնվազն մի որևէ միջանկյալ հանգրվանային արդյունք, կամ առկա ինտենսիվությունն ու հագեցածությունը համարժեք, թեկուզ հանգրվանային որևէ հայտարարի չգալու պարագայում կարող են դառնալ նաև նույն ինտենսիվությամբ արդեն դիվանագիտական-քաղաքական նոր փակուղի գեներացնող աղբյուր, դրանից բխող արդեն որոշակիորեն մեծ ռիսկերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում