Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Անի համայնք

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ոլորտային պատասխանատուների հետ մայիսի 16-ին աշխատանքային այց է կատարել է Անի համայնք։

Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, աշխատանքային այցի շրջանակներում մարզային իշխանության ներկայացուցիչները՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ հետևել են Անի համայնքում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, մասնավորապես, Մարալիկի Շահինյան փողոցի 6-րդ նրբանցքի վերանորոգված 319 մ հատվածի աշխատանքներին։

«Շիրակի մարզպետը դիտարկել է փողոցի ջրահեռացման խնդիրը, թերացումը շինարարը խոստացել է վերացնել հնարավորինս սեղմ ժամկետներում։ Լանջիկ բնակավայրում բնակիչները դժգոհել են 2019-ին սուբվենցիոն ծրագրով կառուցված ճանապարհի որակից, մարզպետը հանձնարարել է զբաղվել հարցով։

Անի համայնքը 2022-ին ևս մի շարք սուբվենցիոն հայտեր է ներկայացրել, կառավարության համաֆինանսավորմամբ նախատեսվում է ինչպես ասֆալտապատման, այնպես էլ խմելու ջրագծերի կառուցման աշխատանքների իրականացում։ Այցի շրջանակներում մարզային իշխանությունները եղել են Մարալիկի մեքենատրակտորային պարկում, որտեղ առկա 9 միավոր տեխնիկան ձեռք է բերվել «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցներով՝ 205 մլն դրամի շրջանակներում, գումարի 95 տոկոսը տրամադրվել է հիմնադրամի միջոցներից, 5 տոկոսը՝ համայնքային բյուջեից։ Իսկ 2019 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ կառավարության աջակցությամբ, ձեռք է բերվել Էքսկավատոր բեռնիչ և ինքնաթափ բեռնատար՝ 51 մլն 216 հազար դրամի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ աշխատանքային այցն ավարտվել է Լանջիկի համայնքային կենտրոնում Շիրակի մարզպետի գլխավորությամբ անցկացված արտագնա խորհրդակցությամբ։

«Համայնքային այցերը պարբերական բնույթ են կրելու, ինձ համար կարևոր է անձամբ լինել բոլոր բնակավայրերում, հետևել արդեն իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին, զրուցել ու լսել բնակիչների մտահոգությունները, վերահսկել պետական բոլոր ծրագրերը, ֆիքսել առաջնային հիմնահարցերը և պետական միջոցների հատկացման ժամանակ, ռեալ դատելով առաջանայնություններն ու խնդիրները, հատկացումներն իրականացնել նպատակային։ Մեր բնակիչները պետք է զգան, որ օբյեկտիվ ու հոգատար է վերաբերմունքը մարզի բոլոր բնակավայրերի հոգսերի թեթևացման հարցում»,- նշել է Շիրակի մարզպետը։

Ամփոփելով այցը՝ խորհրդակցության ընթացքում մարզպետը պատասխանատուներին տվել է հանձնարարականներ, վերջում հանդիպել բնակիչներին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում