Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կարծում է, որ երկրում քաղաքական ճգնաժամ չկա, ճգնաժամը ռևանշիստների ճամբարում է. «Այս մարդիկ ժողովրդից մուռ են հանում, որ իրենց մերժել են: Պատերազմի մեղավորների պատասխանը տվել է արտահերթ ընտրությունը»:
Պատգամավորի բնորոշմամբ` ընդդիմության մոտ խելագարված վիճակ է, դրված խնդիրը չեն լուծում. «Սա քաղաքական խուլիգանություն է:Առաջիկա չորս տարում Արցախի ճակատագիրը չի որոշվելու: Արցախի հարցի շուրջ միասնականություն է պետք»: