
Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՀԱՊԿ-ին պետք էր խիստ քննադատության ենթարկել դեռևս ամենաուշը անցյալ տարի այս ժամանակ, եթե ոչ պատերազմից անմիջապես հետո։ Ես այդպես էլ չհասկացա, թե մենք ինչու ենք դեռևս առաջին նախագահի օրոք շտապել ՀԱՊԿ, և հետագայում ինչու ենք բազմաթիվ առիթներ բաց թողել ՀԱՊԿ-ից դուրս գալու համար։
Այսքան տարիներ մենք գտնվել ենք մի ակումբում, որի անդամների հետ չունենք արժեքահամակարգային ընդհանրություններ, որոնք մեր ոխերիմ հարևանի հետ ունեն սերտ գործընկերային հարաբերություններ, և ոտնահարում են մեր շահերը։ ՀԱՊԿ-ին անդամակցությունը մեզ խոչընդոտել և խոչընդոտում է պաշտպանության ոլորտում կենսական բարեփոխումների հարցում։ Դա նորություն չէ, սակայն առավել ակնհայտ է դարձել ուկրաինական պատերազմի համատեքստում։