Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

Շուշիի պաշտպանության վերջին օրերի փաստացի հրամանատարը Սեյրան Օհանյանն էր. Վարագ Սիսեռյան

Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը, ով հրաժարական էր տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020թ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո արված Ֆեյսբուքյան գրառումից հետո («Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»), անդրադարձել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը:

Ամենայն հարգանքով Սեյրան Օհանյանի անցած ճանապարհի նկատմամբ՝ ստիպված եմ արձագանքել 168.am-ին տված նրա հարցազրույցին։

Վերահաստատում եմ, որ Շուշիի վերջին օրերի փաստացի հրամանատարը Սեյրան Օհանյանն էր, որը փաստացի համակարգում էր տեղի պաշտպանությունը։ Դա կարող են վկայել բոլորը, ովքեր այդ ժամանակ գտնվել են Շուշիում կամ տեղյակ են ինքնապաշտպանության կազմակերպման մանրամասներին։

Անշուշտ, Օհանյանի անձնական որոշումն էր գտնվել Շուշիում կամ դուրս գալ քաղաքից, ինչը այնքան հարցական չէր, որքան ստորաբաժանումներին այդ մասին չտեղեկացնելը։ Խնդիրը, հետևաբար այն է, որ նա քաղաքը լքեց առանց Շուշիում գտնվող ստորաբաժանումներին զգուշացնելու, ինչի արդյունքում՝ ստորաբաժանումների կապը հրամանատարության հետ շատ տարօրինակ ձևով կտրվեց։

Իմ բերած ստորաբաժանումը Քարին տակի կամավորականների ստորաբաժանումն էր։ Սեյրան Օհանյանն այդ ստորաբաժանմանը հանձնարարեց բարձրանալ և զբաղեցնել դեպի Քարին տակ նայող դիրքերը՝ կանխելու համար հակառակորդի շարժը։ Ստորաբաժանման հետ դիրքեր եմ բարձրացել նաև ես: Հարց է ծագում՝ եթե նա չգիտեր, թե ի՞նչ ստորաբաժանում էր, ապա ինչո՞ւ նրանց վստահեց այդ դիրքերի պաշտպանությունը: Ավելին այդ ո՞ր լիազորության շրջանակում է նման բան հանձնարարել, ի՞նչ իրավունք ուներ։

Ես Սեյրան Օհանյանի հետ երբեք չեմ հանդիպել։ Ընդամենը ունեցել ենք մի քանի րոպեանոց 1-2 հեռախոսազրույց։

«Ինքը ո՞նց է հայտնվել Շուշիում» հարցին ի պատասխան` վստահ ասում եմ, որ Շուշիում հայտնվել եմ որպես կամավոր։

Պնդում եմ, որ իմ արտահայտած բոլոր մտքերը համապատասխանում են իրականությանը։ Ինքս պատրաստ եմ ներկայանալ ԱԺ Քննիչ հանձնաժողով ու վկայություն տալ, նաև` Սեյրան Օհանյանի ներկայությամբ։

Հիշեցնենք, որ Վարագ Սիսեռյանը նույն պնդումը, այն է՝ Շուշիի վերջին օրերի փաստացի հրամանատարը Սեյրան Օհանյանն էր, որը փաստացի համակարգում էր տեղի պաշտպանությունը, արել է Ազատություն ռադիոկայանի՝ Շուշիի անկման մասին պատրաստված ֆիլմում:

Լուսանկարում՝ Վարագ Սիսեռյանը 2020թ նոյեմբերի 7-ին՝ Ստեփանակերտ-Շուշի հատվածում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում