
ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՌԴ նախագահ Պուտինն առաջարկել է, որպեսզի ԱՊՀ-ն դիտորդ կազմակերպություն դառնա ՀԱՊԿ-ում։ Ադրբեջանին ուղիղ բերման ենթարկելը չստացվեց, այսպես են անուղղակի միացնում։ Թերևս սա հենց Ադրբեջանի երազանքը կլինի, եթե Պուտինը այսքանով մխիթարվի ու բավարարվի նրա «անուղղակի միացումով»…
Ակնհայտորեն ՀԱՊԿ այս գագաթաժողովում Պուտինին ամենաշատը հետաքրքրող թեման սա է, քանի որ նա է առաջարկությունն արել։ Նրան դժվար թե հաջողվի Մոլդովային մտցնել ՀԱՊԿ, իսկ, այ, Ադրբեջանի դեպքը հետաքրքիր է, քանի որ 44-օրյա պատերազմում վերջինս չէր հաղթի հայկական կողմին, եթե Կրեմլը այլ դիրքորոշում որդեգրեր։ Հետևաբար, Կրեմլում պետք է որ համարեն, որ Բաքուն պարտքը չի մարել․․․ Կամ էլ բավարարվեն այս սրտհովանքով․․․