Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ամերիկայի հայկական համագումարը դեմ է F-16-ի գործարքի համար Թուրքիայի առաջարկին

Մի նոր զեկույցով, որը հրապարակվել է մայիսի 13-ին Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ծրագրի կողմից՝ «Թուրքական ժողովրդավարություն» նախագծի հետ համատեղ, բացահայտվում է Թուրքիայի երկերեսանիությունը քաղաքական մանևրումների մեջ և որ այն արժանի չէ մահաբեր F-16-ների նոր խմբաքանակի վաճառքին, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

Աղբյուրը տեղեկացնում է, որ Կոլումբիայի համալսարանի զեկույցում ասվում է. «Էրդողանիզմը պոպուլիստական բռնապետության և քաղաքական գաղափարախոսության ձև է, որը հիմնված է անձի պաշտամունքի վրա։ Իր հիմքում կոռումպացված լինելով՝ այն շովինիստական, ազգայնական և խտրական է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Ռուսական քաղաքացիական հասարակության շատ ակտիվիստներ, ովքեր տեղափոխվեցին Թուրքիա, գտան, որ Թուրքիան մի ուրիշ տեսակի գուլագ է… Թուրքիան ճամփաբաժանի վրա է: Մեկ ճանապարհի վրա բարեփոխումներն են և իսկապես ժողովրդավարական Թուրքիան, որը հարգում է փոքրամասնություններին և մարդու իրավունքները: Մյուսի վրա՝ ավելի մեծ ավազակապետություն և մարդու իրավունքների խախտումներ են»:

«Ակնկալվում է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն կաջակցեն ժողովրդավարություններին՝ ոչ թե կզինեն ժողովրդավարությունը սպանողներին, ուստի մենք սկզբունքորեն դեմ ենք, որ ԱՄՆ-ը զենք տրամադրի Թուրքիային, հատկապես, հաշվի առնելով զեկույցներն այն մասին, որ 2020թ.-ի աշնանը արցախյան պատերազմում հայ ժողովրդի դեմ կիրառվել են F-16 կործանիչներ»,– ասել են Համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանն ու Էնթոնի Բարսամյանը։ «Առնվազն, ԱՄՆ-ը պետք է ապահովի, որ Թուրքիան դադարեցնի իր ագրեսիան հայ ժողովրդի դեմ՝ ոչ թե Էրդողանի և Ալիևի ռեժիմներին հնարավորություն ընձեռի շարունակել ցեղասպան վարքագծերը»,– շարունակել են համանախագահները։

Ըստ աղբյուրի՝ Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի և «Թուրքական ժողովրդավարություն» նախագծի զեկույցը տեղեկատվություն է տրամադրում «ռուս օլիգարխների կողմից իրենց ակտիվները պաշտպանելու ջանքերի մասին՝ իրենց սուպերզբոսանավերը Թուրքիայի նավահանգիստներում կայանելու, թուրքական բարձրակարգ անշարժ գույք գնելու և Թուրքիայում բանկային հաշիվներ բացելու միջոցով՝ իրենց ակտիվները բռնագրավումից պաշտպանելու համար»:

Համագումարի տեղեկացմամբ՝ Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Դևիդ Ֆիլիփսը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի համագործակցությունը «չպետք է փոխհատուցում ստանա՝ թույլ տալով իրեն ձեռք բերել 70 հատ F-16 կործանիչներ և արդիականացման սարքավորումներ Lockheed Martin-ից»։ Նա շարունակել է, որ «Բայդենի վարչակազմը պետք է ավելի խորաթափանց լինի՝ ընկերոջը թշնամուց տարբերելուց»։

Նշվում է, որ զեկույցը հրապարակվել էր Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն Թուրքիայի կողմից հրապարակայնորեն դեմ արտահայտվելու և Էրդողանի դաշնակիցների պատվիրակության Վաշինգտոն այցելելու ընթացքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում