Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը կարծում է, որ խաղաղության պայմանագրում հիմա պետք է առաջ քաշել Արցախի համար անցումային շրջանի գաղափար:
Քաղաքագետի խոսքով՝ բոլոր արտաքին խաղացողները ցանկանում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պրոցեսները սկսվեն․ «Հայաստանի կողմից 6 կետերը առաջարկ չենք կարող համարել, դա ընդամենը ՀՀ դիրքորոշումն էԱյդ վեց կետերից ամենակարևորը Արցախի հարցն է: Ադրբեջանը ակնարկում է, որ կգնա փոխզիջման, եթե կարգավիճակի հարցը քննարկվի իր պետության ներսում»,-նշեց Պողոսյանը: