Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Երևանի պատասխանը Լուկաշենկոյի սադրանքին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ Վեհաժողովի իր ելույթում քննադատել է կազմակերպությանը Հայաստանի համար անվտանգության սպառնալիքների հանդեպ ոչ համարժեք արձագանքի համար: Փաշինյանը Մոսկվայում տեղի ունեցող ՀԱՊԿ հոբելյանական Վեհաժողովում ասել է, որ Հայաստանը չի ստացել ՀԱՊԿ-ից այն արձագանքը, որն ակնկալում էր: Նա այդ մասին խոսել է թե հայ-ադրբեջանական սահմանային հայտնի դեպքերի համատեքստում, թե Ադրբեջանին սպառազինության վաճառքի:

Նիկոլ Փաշինյանն իհարկե իր ելույթում այսպես ասած բալանսավորել է իրավիճակը Ռուսաստանին երախտագիտություն հայտնելով՝ Արցախում ռազմական գործողությունների դադարեցմանը նպաստելու համար: Ավելի լայն իմաստով, Հայաստանի վարչապետի հիշեցումներն ու քննադատությունը թերևս միտված են բալանսավորելու այն ավելի մեծ ռիսկը կամ մարտահրավերը, որ ՀԱՊԿ Վեհաժողովում օրինակ արտահայտվել է ՌԴ կցորդի վերածված Լուկաշենկոյի ելույթում: Մասնավորապես, Բելառուսի նախագահի պաշտոնում գտնվող Լուկաշենկոն իր ելույթում խոսել է Արևմուտքի սպառնալիքի մասին և նշել, որ ՀԱՊԿ երկրները այդ հարցում պետք է լինեն միասնական և միայն Ռուսաստանը չէ, որ պետք է պայքարի Արևմուտքից եկող սպառնալիքի դեմ:

Ահա այս համատեքստում, Հայաստանի վարչապետի ելույթը, թե ինչպես է ՀԱՊԿ-ը Հայաստանին գործնականում մենակ թողել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դեմ: Ընդ որում, Թուրքիան այն ՆԱՏՕ անդամն է, որից եկող սպառնալիքին դիմագրավելու մասին ելույթ է ունեցել Լուկաշենկոն: Փաստորեն, երբ ՆԱՏՕ անդամ Թուրքիայի և նրա կցորդ Ադրբեջանի ագրեսիայի դեմ մենակ էր մնացել Հայաստանը, Լուկաշենկոն չէր անում միասնական դիմադրության փորձ, իսկ այժմ, երբ Ռուսաստանն ու կցորդ Բելառուսն են հայտնվել ՆԱՏՕ-ի դեմ ուկրաինական ուղղությամբ՝ իրենց անմիջական սահմաններին, Լուկաշենկոն ուզում է դիմակայության կողմ դարձնել նաև ՀԱՊԿ մյուս անդամներին: Հայաստանի պարագայում, ՀԱՊԿ այսպես ասած ոչ համարժեք արձագանքը այս դեպքում թերևս փաստարկ է, որի միջոցով Երևանը պետք է խուսանավի այն հեռանկարից, որ իր ելույթում «մատուցում» է Լուկաշենկոն՝ հավաքական պայքար Արևմուտքի դեմ: Հայաստանին ոչ միայն դա պետք չէ՝ մեղմ ասած, այլ հակառակը, Հայաստանին թերևս շատ կարևոր է գտնել գործընկերային հնարավորություններ ՀԱՊԿ «դաշնակիցների» անտարբերության հետևանքով միայնակ մնալու ռիսկերը չեզոքացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում