Saturday, 25 03 2023
Ռևանշի խաղը․ Թուրքիային հաղթելու գլխավոր նախապայմանը
24-ամյա կինը ենթարկվել է սեռական շահագործման․ թրաֆիկինգի համար մեղադրվող կինը կալանավորվել է
12:00
Նավթի գները նվազել են. 24-03-23
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վահագն Խաչատուրյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակով հերքել է, թե իբր Հայաստանի զինված ուժերում անչափահաս երեխաներ են ներգրավվում
Մենք չենք կարող աշխարհից կտրված ինքնուրույն փոխարժեքներ սահմանել․ Թունյան
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Մեզ հուշում են, որ պետք է պատերազմով բացենք Լաչինի ճանապարհը, ունենանք սուվերենություն․ Հայրյան
Կընդունվեն միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների ատեստավորման դիմումները. ԿԳՄՍ նախարար
Ինչո՞ւ դատախազությունում նույն սկզբունքով չի կարևորվում կրթական բնագավառի դերը
ՃՏՊ Երևան-ՄԵղրի ավտոճանապարհին․ կա տուժած
Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից. մերձավորներին ասել է՝ երկու ճանապարհ կա . «Հրապարակ»
Սերժ Սարգսյանն այսօր կլինի պանթեոնում. «Հրապարակ»
Մեկ տող, և հայ-վրացական հսկայական գործ
01:00
SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայ-թուրքական սահմանը բացվել է Հերմինե Նաղդալյանի՞ համար
ԵԱՀԿ-ում դեսպան Պապիկյանի անդրադարձը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը
Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում
23:45
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
23:30
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
23:15
Էմանուել Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին
23:00
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Լիբանանի վիճակը բոլոր առումներով «գեշ» է․ չի բացառվում՝ բախումներ լինեն
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանը հաղորդ է դառնում միջազգային իրավակարգին

Վանաձորի «Հայրենիք» խմբակցությունը չի մասնակցելու ավագանու նիստերին

Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Վանաձոր խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ․

Օրվա իշխանությունը շարունակելով իրավական բանդիտիզմը հակասահմանադրական և հակաբարոյական ճանապարհով ընդունեց այնպիսի մի օրենք, որը նրանց «իրավունք» վերապահեց անարգել մեր համայնքի յուրաքանչյուր բնակչի ազատ ընտրելու իրավունքը։ Մասնավորապես, քաղաքացու քվեով ձևավորված համայնքային իշխանությունը քաղաքացուց խլվեց և հարմարեցվեց իշխող ռեժիմի քմահաճույքին։ Իշխող քաղաքական խումբն ուներ միայն մեկ նպատակ, այն է՝ միանձնյա, բոլորիս փոխարեն որոշել, թե ով կամ ովքեր պետք է կառավարեն համայնքը։

Այդ հանցավոր գործունեության շրջանակներում օրեր առաջ այս իշխանությունը Վանաձոր խոշորացված համայնքում նշանակել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Սա այն դեպքում, երբ Ավագանու գործունեությունն ապօրինի պարալիզացման է ենթարկել հենց ինքը, նույն իշխանությունը։ Մասնավորապես, իր հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի ղեկավարած խմբակի միջոցով, չարաշահելով դատական պաշտպանության իրավունքը, դատարանի նկատմամբ ակնհայտ ապօրինի ներգործության միջոցով հասել է նրան, որ Ավագանու կամքից անկախ և Ավագանու համար անհաղթահարելի եղանակով արգելվել է Ավագանու գլխավոր լիազորության՝ համայնքի ղեկավար ընտրելու իրացումը։ Մեզ համար այս հանցավոր գործարքի նպատակը հենց սկզբից էր պարզ, ինչի մասին ամիսներ շարունակ հանրությանն իրազեկում էինք։

Այս պայմաններում «Հայրենիք» խմբակցությունը հայտարարում է, որ

1. Չի մասնակցելու Ավագանու նիստերին, մինչև չվերականգվի օրինականությունը։

2. Սկսելու է խորհրդակցություններ բնակիչների հետ մեր սիրելի համայնքում ժողովրդավարությունը վերականգնելու ուղղությամբ:

3. Գործադրելու է ամեն ջանք Վանաձորի, Գուգարքի, Դարպասի և Շահումյանի բնակիչների կամքը իրականություն դարձնելու համար:

Սիրելի ընկերներ, Չե՛նք վհատվում:

Ազատությունը մեզ համար բացարձակ արժեք է:

Մենք պատվախնդիր ժողովուրդ ենք: Մեր իրավունքների և մեր ազատությունների համար պայքարում լինելու է մեկ հաղթող՝ դա Վանաձոր համայնքի ամբողջ բնակչությունն է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում