Նախօրեին Լիբանանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է քվերակողների 41,04 տոկոսը։ Ըստ նախնական տվյալների՝ այս խորհրդարանում կունենանք վեց հայ պատգամավոր՝ Հակոբ Բագրատունի, Հակոբ Թէրզյան, Փոլա Յագուպյան, Ժան Թալուզյան, Ժիհատ Բագրատունի և Ճորճ Պուչիքյանը: Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի փոխանցմամբ՝ Լիբանանի արաբները ևս քվեարկել են հայ պատգամավորների օգտին: