Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Անկախ պետությունների համագործակցությանը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալ: ՌԴ նախագահը նման առաջարկ է արել ՀԱՊԿ երկրների առաջնորդների հանդիպման ժամանակ ունեցած ելույթում:
«Հարկավոր է ընդլայնել համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության և Անկախ պետությունների համագործակցության մեր գործընկերների հետ: Մեր կարծիքով տեղին և ճիշտ կլիներ, և դա մենք կքննարկենք, ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալը»,- ասել է Պուտինը: