Monday, 27 06 2022
18:42
G7-ը ծրագրում է 600 մլրդ դոլար ներդնել զարգացող երկրներում
Էջմիածին-Երևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է լիցքավորման վահանակին
18:33
Բեռլինում տեղի է ունենում էկոակտիվիստների ցույց G7-ի գագաթնաժողովի կապակցությամբ. DPA
«Ալաշկերտը» երկու նորեկ ունի Կոլումբիայից
Թուրքիայում հայտարարել են հացահատիկի հարցով զբաղվող օպերացիոն կենտրոն ստեղծելու մասին
Թուրքիան արգելել չէր կարող, առաջին թռիչքն էր՝ գուցե տեխնիկական խնդիրներ են եղել
Մոսկովյան բորսան սկսել է առևտուրը հայկական դրամով
Հունիսի 26-ին Հայաստանում ծնունդների թիվը
Ռուսաստանում Windows-ի չլիցենզավոչված տարբերակի պահանջարկն աճել է 2,5 անգամ
18:09
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Հունիսի 27, 2022
18:06
Եվրոպայում եւ Ասիայում ածխի գները հասել են ռեկորդային մակարդակների. Bloomberg
Լավրովից հետո Անկարան զգուշացնում է Բաքվին
Թուրքիան ցանկացած պահի կարող է սկսել Սիրիայի տարածքում ծրագրված նոր ռազմական գործողությունը
17:40
Ուկրաինացի միլիարդատեր Ռինատ Ախմետովը Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել ՄԻԵԴ
Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի նախարարների առաջին եռակողմ հանդիպումից հետո Չավուշօղլուն հանդես է եկել մեկնաբանությամբ
17:20
«Ցանկանում ենք, որ պատերազմն ավարտվի մինչև ձմեռ». Զելենսկի
17:12
Զելենսկին G7-ի ղեկավարներին հայտարարել Է, որ «այժմ ժամանակը չԷ բանակցությունների համար»
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինվորականները Թուրքիայում քննարկել են համատեղ զորավարժությունների հետ կապված հարցեր
17:11
Ստոլտենբերգը խոստացել Է զգալիորեն ուժեղացնել բալթյան երկրների պաշտպանությունը
Երբ կբացվի Ռուսաստանի հետ Վրաստանի սահման տանող ճանապարհը
«Կարմիր խաչի» ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
«Վրաստանում այժմ երկնիշ տնտեսական աճ է». Ղարիբաշվիլի
17:03
Եղանակը Հայաստանում – Հունիսի 28, 2022
17:00
Մոլդովայի նախագահը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Ալպ-Մարիտիմի Դեպարտամենտական խորհուրդ
ՀՀ ԶՈՒ ավիացիան 30 տարեկան է. Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել հոբելյանի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառմանը
Արցախի գրավյալ տարածքներում Ադրբեջանը շինարարական աշխատանքներ է իրականացնում
Կաթողիկոսն ընդունել է Սիրիայի նորանշանակ դեսպանին
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը՝ «Արարատում»
Գույքի քաղաքացիաիրավական բռնագանձումը չի հակասում միջազգային ստանդարտներին. Լիզա Գրիգորյան

Ցուցակով հաջորդ համարը ես եմ, բայց ձուկը ծովում բազար ենք անում, որ ի՞նչ․ Մարտուն Գրիգորյանը՝ Վանեցյանի ԱԺ չվերադառնալու հեռանկարի մասին

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել և կից նշված է. «Հանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի վճռական պայքարը շարունակվում է»։

Տեսանյութում Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասում է, որ եթե այս շարժումը չհաջողի, ապա ինքն այս Ազգային Ժողովում անելիք չունի:

Ի դեպ Արթուր Վանեցյանը փողոց դուրս եկած ընդդիմությունից  միակն է, ով  արդեն երկրորդ անգամ նման հայտարարություն է անում։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից  և ոչ մի պատգամավոր առ այս պահը չի հայտարարել մանդատներից հրաժարվելու մասին։

«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի հաջորդ համարը գյումրեցի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, ապա նաև ՀՀԿ-ից ռեյտիմգայինով առաջադրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է։ «Առաջին լրատվական»-ը Գրիգորյանից հետաքրքվեց՝ արդյոք Վանեցյանի՝ մանդատից հրաժարվելու դեպքում, ինքը խորհրդարան կգնա։ Մարտուն Գրիգորյանն ասաց, որ ծանոթ չէ Արթուր Վանեցյանի հայտարարությանը և ավելացրեց․ «Այս պահին պայքարն ընթանում է, ավարտված չէ։ Ես կարծում եմ, որ շուտ  է այդ մասին խոսելը»։

Մեր հաջորդ հարցին՝ եթե պայքարն ավարտվի անհաջողությամբ և Արթուր Վանեցյանը մանդատից հրաժարվի ինքը խորհրդարան գնալու ցանկություն ունի՞, նախկին պատգամավորը պատասխանեց․ «Ցանկությունը ո՞րն է, ցուցակով հաջորդ համարը ես եմ։ Այս պահին պետք է նայենք, տեսնենք, թե ինչ իրավիճակ է լինում, ինչ զարգացումներ են լինում՝ ըստ այդմ պարզ կլինի։ Հիմա ձուկը ծովում բազար ենք անում, որ ի՞նչ»։

Մարտուն Գրիգորյանը նաև հայտարարեց, որ ինքն անձամբ մասնակցում է վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերին։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում