Ռուսաստանը ուզում է միջազգային ասպարեզում հարց լուծողի կարգավիճակը պահպանել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը սեպարատ պայմանավորվելով Թուրքիայի հետ՝ կարող է մի ամբողջ տարածաշրջանի ճակատագրի հետ խաղալ․ «Ռուսաստանը երկակի վիճակում է, պատերազմը կհանգուցալուծի այդ հարցը»:
Սակայն քաղաքագետը վստահ է, որ այս պատերազմը Ուկրաինայի բացահայտ և աներկբա հաղթանակի համար է և այս պատերամի ելքով է պայմանավորված ինչ տեղի կունենա Հարավային Կովկասում:
Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, քաղաքագետը նշեց, որ իշխանափոխության փոխարեն կարող է լինել ընդդիմափոխություն: