Հունաստանը աջակցում է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարին։ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ արած հայտարարության մեջ նշել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին մեծ նշանակություն ունի դաշինքի անդամ բոլոր երկրների համար։ Նշելով, որ Հունաստանը պատմության ընթացքում միշտ լավ հարաբերություններ է ունեցել այդ երկրների հետ, Դենդիասը հավելել է, որ հունական կողմը պատրաստ է Շվեդիային և Ֆինլանդիային ընդունել ՆԱՏՕ-ի ընտանիք։
Դենդիասը համոզմունք է հայտնել, որ Շվեդիան և Ֆինլանդիան մեծ ներդրում կունենան ՆԱՏՕ-ում։