
Հունգարիայի նոր նախագահ Կատալին Նովակը դատապարտել է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա և ասել, որ իր երկիրն ընդմիշտ կմերժի ՍՍՀՄ-ը վերականգնելու քայլերը:
Մարտի 10-ին նախագահ ընտրված Նովակը ելույթ է ունեցել երդմնակալության արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել Լայոշ Կոշուտ հրապարակում։ Պնդելով, որ իր երկիրը կատարել է իր պարտավորությունները, որպես Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, Նովակն ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում իրենք ոչ թե չեզոք են եղել, այլ՝ «անմեղների և ճշմարիտների կողմից»։ «Մենք դատապարտում ենք Պուտինի զինված ագրեսիան ինքնիշխան երկրի դեմ: Մենք «ոչ» ենք ասում Խորհրդային Միությունը վերականգնելու բոլոր ջանքերին»,- ասել է Նովակը։
Նշելով, որ իր երկիրը աջակցում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը, Նովակը հավելել է, որ պատրաստ է միջնորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման համար։