Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Հայկական կողմն ուզում է ավելացնել Իրանից ներկրվող գազի ծավալները. Գնի շուրջ բանակցություններ են գնում  

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԻԻՀ մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բելգարյանը

Պարոն Բեգլարյան, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Իրանում է։ Ընդհանրապես, վերջին շրջանում ակտիվացել են հայ-իրանական շփումները: Նաև էներգետիկ ոլորտում կարծեք թե համագործակցության նոր հնարավորություններ կան: Ինչպե՞ս եք գնահատում Սանոսյանի այցը և ի՞նչ կարող ենք ակնկալել առաջիկայում:

Այո, նախորդ շաբաթ Երևանում երկկողմ համագործակցության հանձնաժողովի նիստն է կայացել: Եթե ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Թեհրանում է, նշանակում է ձեռք բերված համաձայնությունների շարունակությունն է տեղի ունենում:  Բոլորս գիտենք, որ 2026-ին ավարտվում է Իրան-Հայաստան «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի ժամկետը: Իմ տեղեկություններով նախկին ռեժիմով շարունակվելու է այդ փոխանակումը: Հավանաբար, այս նոր բանակցությունները տեղի են ունենում, որ հետագա նոր պայմանավորվածությունները հստակեցնեն և ճշգրտել գազի և հոսանքի հարաբերակցությունը: Որքան ես տեղյակ եմ, հայկական կողմը ցանկություն ունի, որ ներկայումս գործող ռեժիմով Հայաստանն ավելացնի Իրանից ներկրվող գազի ծավալները, բայց թե դրա համար ինչ փոփոխություններ կարող են լինել, ասենք, որքան գազի դիմաց որքան էլեկտրաէներգիա պետք է Հայաստանը տրամադրի Իրանին, հավանաբար, բանակցությունները դրա շուրջ են ընթանում: Կարծում եմ՝ Արտաշես Թումանյանն էլ, որ ներկա էր Թեհրանում նավթի և էներգիայի ցուցահանդեսին, ինքն էլ այդ համատեքստում հանդիպումներ կունենա:

Պարոն Բեգլարյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են ինտենսիվացել հայ-իրանական փոխայցելությունները:

Կարծում եմ՝ քանի որ շուտով ավարտվելու է նախկին պայմանագիրը, կողմերը փորձում են նախքան ավարտի ժամկետին հասնելը նոր համաձայնություններ ձեռք բերել: Նաև կարծում եմ, որ Հայաստանը փորձում է իր էներգետիկ հնարավորությունները, տարբերակները ավելի բազմազան դարձնել շուկայի առումով, ինչը շատ բնական է: Կարծում եմ՝ Իրանը կընդառաջի: Հավանաբար այդ երկու հիմնական պատճառներն են:

Հատկապես էներգետիկ ոլորտում հայ-իրանական ինչպիսի՞ հեռանկարներ կան:

Նախ, իրանական ընկերությունը վերջին տարիներին Հայաստան-Իրան երկրորդ էլեկտրագծի շինարարության հարցում մի քիչ զլացել էր: Ըստ երևույթին, դժվարություններ կային, որոնք վերացվել են և հիմա կփորձեն աշխուժացնել այդ աշխատանքը և ավարտին հասցնել: Եթե դա լինի, ապա հայկական կողմն ավելի հստակ կարող է պայմանավորվածությունների համաձայն էլեկտրաէներգիա տրամադրել Իրանին: Դա նոր հնարավորություններ ու բանակցության եզրեր կբացի: Կարծում եմ՝ գնի առումով բանակցությունները դեռ կշարունակվեն, քանի որ որոշ տարաձայնություններ կան, բայց ես լավատես եմ, որ վերջիվերջո ինչ-որ արդյունքի կհասնեն: Մյուս կողմից մենք գիտենք, որ Հայաստան-Իրան գազամուղն ունի այնքան տարողականություն, որ ներկա մեկ մլն խմ ծավալներին կարող է  ավելացվել ևս 6 մլն խմ: Այստեղ, անշուշտ, պետք է ռուսական գործոնը ևս հաշվի առնել, բայց համենայնդեպս, այդ հնարավորությունը կա: Կարծում եմ՝ և Իրանի, և Հայաստանի համար կարևոր է, որ այս ուղղությամբ համագործակցությունն ընդլայնել:

Հայաստան-Իրան հարաբերություններում բեկումնային փուլ սպասվո՞ւմ է, որովհետև միշտ տեսել ենք, որ հանդիպումներ են լինում, գեղեցիկ մտքեր են հայտնում, բայց գործնականում դրանց մեծ մասը կյանքի չի կոչվում:

Ես համաձայն եմ ձեզ հետ, որ ի վերջո, գործնական հարաբերությունները այլ վերաբերմունքի կարիք ունեն: Մեր բոլոր խոսակցությունները էներգետիկ ոլորտի մասին է, որը, գիտենք, թե որքան կարևոր է երկու երկրների համար: Դրա համար այդ ուղղությամբ գործերն ավելի արագ են ընթանում, իսկ այլ ոլորտներում տեսնում ենք խոչընդոտներ: Վերջին շրջանում շատ է խոսվում, որ երկու երկրների առևտրաշրջանառությունը բավականին աճ է արձանագրել, հասել է 500 մլն դոլարի: Սրանից ավելիին հասնելու առումով կարծում եմ՝ էլի դժվարություններ կլինեն: Թեև շեշտվում է, որ այդ ցուցանիշը ցանկանում են հասցնել մեկ մլրդի, բայց երկու երկրների վարչարարական, առևտրային, մաքսային օրենքներ առումով դժվարություններ են լինելու: Այստեղ անհրաժեշտ է երկու երկրների կողմից գործադրվող քաղաքական կամքը, որպեսզի հստակ մեխանիզմներ ներդրվեն: Փորձը ցույց է տվել, որ նախարարություն առ նախարարություն գործելը կամ ամեն ինչ մասնավոր թողնելը դանդաղեցնում է գործընթացները: Մասնավորապես, գազամուղի հարցում իրանական կողմը որքան էլ ցանկություն ունենա համագործակցությունն ընդլայնելու, քանի որ Իրանում գազի ներքին սպառումը բավականին բարձր է, հետևաբար այստեղ ևս կարող են ինչ-որ դժվարություններ ի հայտ գալ, որոնք կարիք կունենա քննարկումների և լուծումներ գտնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում