Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Օբյեկտիվ իրողությունից սուբյեկտիվ քայքայման տանող ներքաղաքական պայքարը

Կենտրոնական բանկի փոխնախագահը խորհրդարանում հայտարարել է, որ բանկը 2022 թվականի համար կանխատեսում է 6,5 տոկոս գնաճ և 1,5 տոկոս տնտեսական աճ, պայմանավորված արտաքին միջավայրով: Արտաքին միջավայրը Հայաստանի համար մեղմ ասած նպաստավոր չէ և ցավալին այն է, որ չկան դրա փոփոխության հուսադրող միտումներ: Ավելին, ներկայիս համաշխարհային իրողություններն այնպիսին են, որ արտաքին տնտեսական միջավայրի մարտահրավերներն ունեն ուժգնացման միտում:

Բանն այն է, որ դիտարկվում է ընդհուպ պարենային սուր ճգնաժամ ամբողջ աշխարհի մակարդակով: Մեծ հաշվով, տնտեսական դաշտում այսօր տեղի է ունենում այն, ինչ արդեն տարիներ շարունակ կատարվոււմ է ռազմա-քաղաքական դաշտում՝ համաշխարհային կարգի փլուզում, ապամոնտաժում, տարերային զարգացումներ, լայնատարած անկայունություն: Ուկրաինական պատերազմը այդ զարգացումները արագորեն տեղափոխեց տնտեսական դաշտ և նույնը ներկայումս կատարվում է համաշխարհային տնտեսա-քաղաքական մասշտաբում: Փոխվում է համաշխարային տնտեսությունը, այդ կերպ ահռելի մարտահրավերներ բերելով գործնականում բոլոր տնտեսությունների համար, այդ թվում և առաջատար երկրների, ինչպիսին օրինակ նաև ԱՄՆ-ն է, որտեղ գնաճային ցուցանիշները աննախադեպ են: Ավելին, ԱՄՆ-ն ու Եվրոպան ներկայումս կանգնած են լուրջ խնդրի լուծման որոնումների առաջ՝ ինչպես Ուկրաինայից դուրս բերել ավելի քան 20 միլիոն տոննա հացահատիկը, այդ կերպ կանխելով համաշխարհային պարենային ճգնաժամը կամ գնաճային ահռելի ճնշումը: Այդ ֆոնին, ի դեպ, տեղեկություն տարածվեց, որ Հնդկաստանը արգելք է սահմանել ցորենի արտահանման վրա: Իսկ Դելին ցորենրի խոշորագույն արտահանողներից է աշխարհում: Իրավիճակը պատկերացնելու համար նկատենք, որ երկու խոշոր արտահանողների՝ Ուկրաինայի և Ռուսաստանի առումով այսօր գործնականում փակուղի է: Եվ դա ընդամենը մի հատվածն է այն մեծ վերափոխումների, որոնք այսօր ծավալլվվում են համաշխարհային տնտեսության համակարգում: Այդ իրավիճակում, Հայաստանի համար տնտեսական անվտանգության միջոցառումները ստանում են առավել քան կենսական նշանակություն, ինչը իր հերթին հրամայական է դարձնում առաջին հերթին ազգային ներուժի մոբիլիզացիան: Մինչդեռ, այդ ֆոնին հայկական, համահայկական միջավայրում այսօր ծավալվում է բացարձակ հակառակ տրամաբանության մի ալիք, երբ Հայաստանում ներքաղաքական խնդիրներով զբաղված, ներքաղաքական պայքարի դուրս եկած ուժերը, հատկապես նրանք, որոնք մեծ ազդեցություն ունեն նաև սփյուռքում, այդ քաղաքական նկատառումներից ելնելով փորձում են տրոհել այդ ներուժը: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանի գլխավոր հակառակորդը այս շրջանում կարծես թե բավականությամբ արձանագրում է նավթի ու գազի գնի և պահանջարկի աճն ու դրանից բխող թե ֆինանսական, թե քաղաքական դիվիդենտների հեռանկարը, ինչը հավելյալ անվտանգային սպառնալիք է Հայաստանի համար:

Այդ պարագայում, Հայաստանի ու Արցախի անվտանգության վերաբերյալ բարձրագոչ մտահոգությամբ ներքաղաքական պայքար վարող ուժերը՝ այդ պայքարի գին են դարձնում համահայկական ներուժի մասնատումը ըստ կուսակցական կամ խմբային շահերի: Այն, որ քաղաքական ուժերը պետք է վարեն ներքաղաքական պայքար, հարկ եղած դեպքում օգտագործելով փողոցն ու հրապարակը՝ բնականաբար սահմանադրական իրավունքն է ու նաև քաղաքականության օբյեկտիվ բնույթը: Բայց, երբ անվտանգության անվան տակ վարվող պայքարը սկսում է հարվածել հայկական տնտեսական ներուժին, սա արդեն վերածվում է առանց այդ էլ ինքնին որոշակի համախմբման կարիք ունեցող այդ ներուժի առավել քայքայման, ընդ որում երկարաժամկետ ռիսկով, և այդ կերպ նաև անվտանգության ռիսկերի ու սպառնալիքների ուղիղ աճի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում