Մայիսի 16-ին ժամը 01։40-ի սահմաններում, Երևան քաղաքի Կիևյան փողոցում 32-ամյա տղամարդը «Toyota» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ անզգուշությամբ նրան պատճառելով մահ, որից հետո ընդհարվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, իրականացվում են քննչական և դատավարական գործողություններ՝ մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: