Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Միտում կա Լիբանանը համայնքայինից դարձնել քաղաքացիական պետություն. Գլխավոր թիրախը իրանամետ «Հըզբոլլահ»-ի ազդեցության նվազեցումն է

Նախօրեին Լիբանանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է քվերակողների 41,04 տոկոսը։ Ըստ նախնական տվյալների՝ այս խորհրդարանում կունենանք վեց հայ պատգամավոր՝ Հակոբ Բագրատունի, Հակոբ Թէրզյան, Փոլա Յագուպյան, Ժան Թալուզյան, Ժիհատ Բագրատունի և Ճորճ Պուչիքյանը:

ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ դոկտոր Ավետիս Դաքեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դրական գնահատեց ընտրությունների արդյունքները. «Դրանք բավարար էին և ընդունելի: Ռամկավար ազատական կուսակցությունը որոշել էր սատարել ավանդական մյուս երկու կուսակցությունների՝ ՀՅԴ-ի և Հնչակյանի թեկնածուներին, դժբախտաբար հնչակյանների թեկնածուն չի անցել, իսկ ՀՅԴ-ի երեք թեկնածուներն էլ անցել են: Այս ընտրություններում ավանդական երեք հայկական կուսակցությունները միասնաբար էին հանդես գալիս: Հուսանք, որ երեք կուսակցությունների համակեցությունը կշարունակվի և միասին կգործենք Լիբանանում»,-ասաց նա:

Դաքեսյանը հիշեցրեց, որ նախորդ ընտրություններում ռամկավարների և հնչակյանների թեկնածուն ձախողվել էր, այս անգամ արդեն ռամկավարները թեկնածու չունեին:

«Կարևորը հայկական միասնականությունը, համակեցությունը լավ վիճակում է, ավանդական կուսակցությունները միասին են, միասնական ժողով են անում, սա է կարևորը»,-ասաց նա:

Հարցին, թե որքանով է նորմալ, որ մասնակցությունը ընտրություններում կազմել է 41 տոկոս, Ավետիս Դաքեսյանը պատասխանեց . «41 տոկոսը քիչ է, անցած անգամ էլ նույնքան էր մասնակցությունը: Ըստ երևույթին, մարդիկ մեծ հույսեր չունեն այս երկրի մեջ, որոշ մարդիկ անտարբեր են: Ամեն երկրում էլ նման բան լինում է, Երևանում էլ նախորդ ընտրություններին մասնակցությունը շատ չէր: Հակառակ բազմաթիվ կոչերին, որ անպայման մասնակցեք ընտրություններին, շատ-շատերը չմասնակցեցին: Իհարկե, պետք է ժողովուրդն ավելի ակտիվ լիներ, գուցե մարդիկ հոգնած են, հուսահատված են»:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք այս ընտրություններով հիմք կդրվի, որ Լիբանանում առկա ճգնաժամը լուծվի, նա արձագանքեց. «Այս ընտրություններում լիբանանյան ուժերը մեծամասնություն կազմեցին, տեսնենք՝ փոփոխություն կկարողանա՞ն անել, թե ոչ: Մենք այդպիսի հույսեր ունենք: Նախկին ուժերը, որ եկել էին երկրի նախագահի գլխավորությամբ և որը ամենահզոր խմբակցությունն էր, իրենք էլ խոստացան, որ փոփոխություններ են անելու, բայց չկարողացան: Հիմա հերթը հասավ լիբանանյան ուժերին, տեսնենք կկարողանա՞ն փոփոխություններ անել: Լիբանանը համայնքային երկիր է, շեյխերը կան, սուննիները, շիաները, հեշտ չէ երկիրն առաջ տանել, դժվարություններ կան: Մենք՝ հայերս Լիբանանի 7 գլխավոր համայնքներից մեկն ենք, և պետք է աշխատենք այս երկրի բարօրության համար»:

Նույն խնդրի առնչությամբ քաղաքական վերլուծաբան, Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Լիբանանում գործում է ռեյտինգային և համայնքային խառն ընտրակարգը, և այս պահին էլ դժվար է կանխատեսել վերջնական արդյունքները։ Նա նշեց, որ խորհրդարան անցած վեց հայ պատգամավորներից երեքը Դաշնակցական թեկնածուներն են, չորրորդը հայ կաթոլիկ համայնքի աթոռն է զբաղեցնելու, հինգերորդը՝ Քրիստոնեական կուսակության անդամ է, իսկ վեցերորդը՝ Փոլա Յագուպյանը, անկախ ցուցակով առաջադրված կին թեկնածուն է, որը ընտրվել է։

Այսպիսով, ՀՅԴ-ն խորհրդարանում պահել է իր տեղերը։

Նա նշեց, որ ճգնաժամի մասով չի կարծում, որ այն արագ կլուծվի. «Իմ վերլուծությունը կարող եմ ասել, որ կա ընդհանուր միտում և արտաքին ուժերի, և ներքին որոշ ուժերի կողմից համայնքային պետությունից Լիբանանը դարձնել քաղաքացիական պետություն: Բնականաբար, սա մեծ քաղաքական ծրագրերի բաց ենթածրագիր է, ըստ էության տարբեր գլխավոր խաղացողների մրցապայքար է։ Գլխավոր թիրախը իրանամետ «Հըզբոլլահ» կուսակցության ազդեցության նվազեցումն է։ Շիաների համայնքի երկու գլխավոր կուսակցություներ պահել են իրենց աթոռների թրվը։ Սուննիների պարագան մի քիչ այլ է, Սաուդիան Արաբիան կոչ էր արել, որ իրենց գլխավոր համայնքային մեկ կուսակցությունը չմասնակցի ընտրություններին։ Ըստ էության, Հարիրին է սա արել, նա չէր մասնակցում և կոչ էր անում որ իր կուսակցությունը չմասնակցի, բայց սուննիների այլ կուսակցություններ են մասնակցել որոնք ներկայացված կլինեն խորհրդարանում»,-ասաց Գանդահարյանը:

Նրա խոսքով, ճգնաժամի լուծումը կախված է արտաքին երկրների ֆինանսական օժանակցությունից, իսկ դրանք պայմանավորված են նոր կառավարչաձև որդեգրելով. «Բայց շատ բան կախված է Թեհրան-Վաշինգտոն բանակցություների ընթացքից, Սաուդիան Արաբիա-Իրան հարաբերությունների մեղմացման մթնոլորտից։ Այս մեղացումները կլինեն պայմանական, և այս պայմանները փուլ առ փուլ բավարարելուց հետո ֆինանսական օժանակդություն կլինի, ինչը կնպաստի ճգնաժամի լուծմանը։ Եվ այնպես չէ որ նոր խորհրդրանի ձևավորմամբ խնդիրը կհանգուցալուծվի: Դեռևս դրա նախադրյալները չկան, միջազգային տարբեր պետությունների տարբեր արձագանքներին պետք է սպասենք այս ընտրությունների հետ կապված»,-ասաց Գանդահարյանը՝ հավելելով, որ ընտրությունների հետ կապված միջադեպեր, բողոքներ չեն գրանցվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում