Արդեն 82 օր է, Ուկրաինան պատերազմում է , համառորեն դիմադրում, պայքարում և մարտունակության, ազգային ոգու աներևակայելի օրինակներ ցուցադրում։ Ուկրաինայում ապրում են նաև մեր հայրենակիցները։Ռուսական զորքերն էլ անցել են արգելված զինատեսակների կիրառմանը։ 82 օր շարունակ Ազովի պողպատի գործարանը կյանքի գնով պահող զինվորականները ենթարկվել են ֆոսֆորային ռումբերի հարձակմանը։ Ազով գումարտակի փոխհրամանատար Սվյատոսլավ Պալամարը հայտնել է, թե գիշերն ահռելի քանակությամբ ավիահարվածների, ֆոսֆորային ռումբերի, հրետակոծությունների են ենթարկվել։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Կիևում բնակվող գեղանկարիչ Բորիս Եղիազարյանի հետ: