ՔԺԿ անդամ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանի դիտարկմամբ՝ ընդդիմության նշաձողը ամեն ինչ քայքայելու, փչացնելու մեջ է․ «ՀՅԴ-ի բյուրոյի վարքը հաստատում է բոլշևիկյան այն թեզը, որը կա նրանց շուրջ»:
Սուքիասյանը կարծում է, որ ընդդիմությունը բռնության տեսարաններ է սարքելու, որպեսզի արտաքին միջամտություն լինի՝ ՀԱՊԿ զորքերի տեսքով․ «Ընդդիմության նպատակը մեկն է՝ հրահրել արտաքին միջամտություն:Ռուսաստանը ոխ ունի Հայաստանի դեմ, չի ներում մեր ինքնուրույնությունը: Ընդդիմության պատվիրատուն շունչ չունի, ճիշտ կանեն իրենց մարմինները հավաքեն փողոցից»: Քաղաքագետն առաջարկում է, որպեսզի իշխանությունը կարգի բերի ոստիկանությանն ու ԱԱԾ-ին, սրանք կչքվեն մեր կյանքից: