ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում եկեղեցու վրա զինված հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, չորսը՝ վիրավորվել։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել նահանգի հարավում գտնվող Օրենջ շրջանի Լագունա Վուդս քաղաքում։ Տուժածների վիճակը գնահատվում է ծանր։
Օրենջ շրջանի ոստիկանությունը եկեղեցու վրա հարձակվելու կասկածանքով ձերբակալել է մեկ տղամարդու: